×


Էմմիին, Հասմիկին, Շուշանին, Լանային, Անդրեին, Էրիկին + 17 մասնակցի “Երեւանն էր կանչել” :)

Մեր մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ից 14-ն անցկացվել է “Երեւանն է կանչում” փոփ երաժշտության երեւանյան միջազգային առաջին մրցույթը, որի մրցութային երեք օրվա ընթացքում 16 երկրի 17 մասնակից ներկայացել է ազգային եւ համաշխարհային հիթով, կատարել հայերեն երգեր ու գնահատվել 13 անձից բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, որի նախագահն էր  ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը:

Անդրեն եւ Լանա Խաչատրյանը


Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում “Երեւանն է կանչում”-ը բացվել է Արթուր Գրիգորյանի “Երեւան” երգով, որը կատարել են մրցույթի բոլոր մասնակիցները:

Հաղորդավարների դերում հանդես են եկել Էմմին եւ Մհերը, իսկ մրցութային հաջորդ երկու օրվա ընթացքում այդ “պարտականությունն” իրենց վրա են վերցրել Հասմիկ Կարապետյան-Էրիկ, Լանա Խաչատրյան-Անդրե հաղորդավարական գույգերը, որոնք նաեւ երաժշտական կատարումներով են ներկայացել:

Էմմին


“Երեւանն է կանչում” փոփ երաժշտության մրցույթին մասնակցել են 16-ից 30 տարեկան երգիչներ Ռուսաստանից, Վրաստանից, Իսրայելից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ այլ երկրներից:

“Քանի որ սա երգիչների մրցույթ է, որոշեցինք, որ հաղորդավարների դերում եւս երգիչներ լինեն, որոնք ավելի լավ կհասկանան երգիչների հուզմունքն ու ապրումները”,-BRAVO.am-ին ասել է Էմմին:

Հասմիկ Կարապետյանը


Գալա համերգն ավանդույթի համաձայն բացվել է Արթուր Գրիգորյանի “Երեւան” երգով:): Մասնակիցներին իրենց կատարումներով ողջունել են ժյուրիի նախագահ Շուշան Պետրոսյանը, փոքրիկ երգիչներ Սոնա Գյուլխասյանը, Վահագն Գրիգորյանը եւ ուրիշներ, մասնակիցներն էլ կատարել են իրենց հայերեն երգերը:

“Իմ անունը Հայաստան է” երգով եւ Երեւանին հայերեն սիրո խոստովանությամբ է հանդես եկել Մալթայի ներկայացուցիչ Նիկոլը, որը բեմ է բարձրացել եռագույն զգեստով:): “Դլե յաման”-ն է կատարել Ուկրաինայի ներկայացուցիչը, իսկ Իսրայելի ներկայացուցիչը`  Վարդուհի Վարդանյանի “Հայաստան աշխարհ”-ը:

Շուշան Պետրոսյանը եւ Յանիս Լեմեզիսը "Երեւանն է կանչում" մրցույթի գալա համերգին


Հայերեն երգի կատարման համար հատուկ մրցանակներ էին սահմանել  “Էմմի-Բի” փրոդաքշնը եւ Երեւանի քաղաքապետարանը, որոնց համատեղ ջանքերով էլ կազմակերպվել էր մրցույթը: “Երեւանն է կանչում”-ի կազմակերպիչ Նադեժդա Սարգսյանի փոխանցմամբ,  հայերեն երգերի ընտրության հարցում մասնակիցների միջեւ անգամ “վեճ” է ծագել:):

Փոփ երաժշտության  երեւանյան միջազգային առաջին մրցույթի հաղթողների անունները հայտնել է ժյուրիի նախագահ Շուշան Պետրոսյանը` մասնակիցներին հիշեցնելով, որ կարեւորը երգն է:

"Երեւանն է կանչում" մրցույթի Գրան պրի մրցանակակիր Հիլա բեն Դավիդը Իսրայելից


Մրցութային 3-րդ տեղը գրավել է Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեռ Կարիմովը,  երկրորդը` Սոֆիա Գելովանին Վրաստանից, առաջինը`  Ալինա Բաշկինան Ուկրաինայից, որոնք ստացել են դրամական մրցանակներ, իսկ բոլոր մասնակիցները` պատվոգրեր ու ծաղիկներ:

Գրան պրիին է արժանացել Իսրայելի ներկայացուցիչ Հիլա բեն Դավիդը, որն իր հետ տուն է տարել 10.000 դոլար: Նա Երեւանի քաղաքապետի կողմից պարգեւատրվել է նաեւ հայերեն երգի լավագույն կատարման համար ու  “Հայաստան աշխարհ” երգով փակել մրցույթը:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի եւ Mana-Lita-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW