“Հայկական վեկտոր” մշակութային հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հանդես է եկել ֆրանսիացիների հանդեպ շնորհակալական նախաձեռնությամբ եւ ստեղծել “Vive La France”/“Կեցցե Ֆրանսիան”/ երգը, որը, կազմակերպիչների փոխանցմամբ, կնպաստի երկու երկրի միջեւ առկա մշակութային կապերի ամրապնդմանը:
Էմմին
“Ջերմ բարեկամությունը հայերի եւ ֆրանսիացիների միջեւ նոր գույներ ստացավ մարդու եւ ժողովուրդների իրավունքների պաշտպանությանն ուղղված համամարդկային նոր ձեռքբերմամբ, ինչը թույլ է տալիս հուսալ, որ ի վերջո Ցեղասպանության տարիներին տեղի ունեցած գազանությունները համընդհանուր դատապարտման կարժանանան: Շնորհակալություն հայտնելու համար երբեմն խոսքերը չեն բավականացնում եւ օգնության է գալիս երաժշտությունը”,-կարծում են ծրագրի նախաձեռնողները:
Անդրեն
“Vive La France” երգի խոսքերի հեղինակը Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանն է, երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Արմեն Մարդիրոսյանը: Երգը կատարում են Ինգա եւ Անուշ Արշակյանները, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Ֆորշը, Հասմիկ Կարապետյանը, Անդրեն, Զարուհի Բաբայանը, Ալլա Լեւոնյանը, Արթուր Իսպիրյանը, Արթուրը (Միսթր Իքս), Նարինե Դովլաթյանը, Էմմին, Էմմա Ասատրյանը:
Երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որի պրեմիերան տեղի կունենա ապրիլի կեսերին: Ստորեւ ներկայացնում ենք լուսանկարներ տեսահոլովակի նկարահանումների ընթացքից:
Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանը/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է “Շարմ հոլդինգ”-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: