×


Էմմին տոնածառից բացի զարդարել է իրենց բնակարանի տանիքն ու պատշգամբը :)

Էմմիի եւ Նադեժդա Սարգսյանի բնակարանում այս տարի տոնական մթնոլորտը թեժ է:). տոնածառից զատ զարդարվել է նաեւ պատշգամբն ու տանիքի մի հատվածը, իսկ հյուրասենյակն ավելի գեղեցիկ տեսք ունի գիշերը: BRAVO.am-ի հետ զրույցում մայրն ու դուստրը խոսել են 2012-ի ձեռքբերումների, տոնածառի եւ տան զարդարանքի, 2013-ից ակնկալիքների մասին:

Էմմին


Էմմի. Տոնածառ զարդարելն ինձ համար մանկուց տոնական ծես է. բոլորս պետք է պատրաստ լինենք այդ րոպեներին: Այս տարի իմ տոնածառը կանաչ եւ կարմիր գույների մեջ է, կան նաեւ ոսկեգույն էլեմենտներ:

Սովորաբար տոնածառը զարդարում եմ ամսի 20-ից հետո: Այս տարի դեկտեմբերի 25-ին ամբողջությամբ պատրաստ էին նաեւ լույսերը: Լույսեր կան ոչ միայն տոնածառին, այլեւ տանիքին եւ պատշգամբի ճաղավանդակներին: 

Սպասում եմ, որ ձյուն կգա եւ պատշգամբում ձնեմարդ կհայտնվի:

Էմմիի եւ Նադեժդա Սարգսյանի տոնածառը


Նադեժդա Սարգսյան. Վերջին տարիներին իմ բախտը բերել է, քանի որ տոնածառի եւ տան զարդարանքով Էմման է զբաղվում:  Նա հետեւում է տարվա գույներին, բայց ավելի շատ տուրք տալիս ոչ թե նորաձեւ, այլ իր աչքին հարազատ ու գեղեցիկ լինելուն: Իրոք շատ գեղեցիկ ու հետաքրքիր տոնածառ է զարդարում: 

Էմմի. Նոր տարին միշտ դիմավորում եմ տանը` ընտանիքիս հետ: Ինձ համար շատ կարեւոր է, որ սեղանը լինի գեղեցիկ զարդարված: Նոր տարվա գիշերը նաեւ ելույթ կունենամ:

Նոր տարին ավելի շատ եմ սիրում, քան իմ ծննդյան օրը. այն շատ բարի եւ գեղեցիկ տոն է:

Էմմին իր շնիկի հետ


Ձեռքբերումներ եւ ցանկություններ

Նադեժդա Սարգսյան. 2012 թվականի իմ ամենամեծ ձեռքբերումը “Երեւանն է կանչում” միջազգային մրցույթն էր, որի ամենակարեւոր նպատակն էր արտերկրից ժամանած երգիչներին համոզել, որ կատարեն հայ հեղինակների երգերը, ինչը շատ լավ ստացվեց. մի քանիսը երեւի մեր երգիչներից էլ լավ կատարեցին: Իսկ Էմմիի համար 2012-ի ամենամեծ ձեռքբերումը տարեվերջին “VEVO”-ում գրանցվելն էր: Թեկուզ 90.920 դիտումով, բայց համաշխարհային  հայտնի երգիչների կողքին գտնվելն իրոք ձեռքբերում է:

Էմմին իր շնիկի հետ


Էմմի. VEVO-ի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ աշխատանքները սկսել ենք օգոստոսից: Շատ մեծ աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ: Առաջին տեսահոլովակը, որ տեղ գտավ այս կայքում, “Այո”-ն է: 

Տարվա ընթացքում ձայնագրել եմ մի շարք երգեր, որոնք լույս կտեսնեն 2013-ին, նկարահանել եմ տարբեր տեսահոլովակներ: Հիմա պատրաստվում եմ 2013-ի աշխատանքներին:

Նադեժդա Սարգսյան. Հունվարի 4-ին Էմմին համերգներով կմեկնի Ռուսասատան. դա արդեն իսկ տարվա լավ մեկնարկ է:

Էմմին իր շնիկի հետ


Էմմին բազում նվերներ է խոստանում, իսկ Նադեժդա Սարգսյանը…: )

Նադեժդա Սարգսյան. Այս տարի նվերներ չեմ գնել, սպասում եմ նվերների:): 

Էմմի. Սիրում եմ ինչպես նվիրել, այնպես էլ նվերներ ստանալ: Ունեմ բազում նվերենր, այդ թվում` այն մարդկանց համար, որոնք նվերներ չեն պատրաստել:): 

Էմմին


Բարեմաղթանքներ :) 

Նադեժդա Սարգսյան. Շնորհավորում եմ մեր երկրպագուների, հանդիսատեսի եւ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում, որ օձի տարում լինենք իմաստուն եւ նրան բնորոշ վատ հատկությունները հանենք մեր մեջից :):

Էմմի. Եվ չմտածեք, թե 2013 թվականը կապ ունի 13 թվի հետ: Դա չի խանագրի մարդուն գալիք տարվա ընթացքում բազում ձեռքբերումներ եւ հաջողություններ ունենալ:

BRAVO.am-ը շնորհավորում է Նադեժդա Սարգսյանի եւ Էմմիի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Տեքստը՝ Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW