×


Էմմի.“Հիմա դրանցից այնքան շատ ունեմ:)”

Էմմին ամառը սկսեց “Ծիածան”/“Քեզ գտա” երգի տեսահոլովակի պրեմիերայով, օրերս ելույթ ունեցավ Օլիմպիական օրվան նվիրված համերգի շրջանակում ու թեեւ շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը, բայց, ինչպես նշել է, չի մոռանա նաեւ հանգստին ժամանակ հատկացնելու մասին:):

Էմմին


“Երբ աշխատանքային գրաֆիկս շատ խիտ է լինում, արտերկիր մեկնելու հավանականությունը նվազում է, փոխարենը մեկ-երկու օր անցկացնում եմ մեր հանգստավայրերում: Բայց այս տարի անպայման ճանապարհորդելու եմ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին:

Նա պատմել է, որ հանգստի նպատակով եղել է մի շարք երկրներում.“Այս պահին դժվարությամբ կհիշեմ բոլորը` Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա,  Միացյալ Նահանգներ… Ավելի շատ պասիվ հանգստի կողմնակից եմ, սիրում եմ լռություն”:

Էմմին


Էմմիի խոսքով` հաճախ միայնակ է մեկնում ուղեւորության.“Այս դեպքում եմ միայն կարողանում լիարժեք հանգստանալ, բայց երբեմն էլ համատեղում եմ գործնականն ու հանգիստը”:

Էմմին


Երգչուհին սիրում է հետաքրքրվել տեսարժան վայրերի պատմական նշանակությամբ.“Սիրում եմ տեղեկացված լինել: Քանի որ մի շարք երկրներում պարբերաբար լինում եմ, պարտադիր չեմ համարում հուշանվերներով հայրենիք վերադառնալը. հիմա դրանցից այնքան շատ ունեմ:)":

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմմի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Թոփ լուսանկարը` Արտյոմ Tyoms Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW