Մալթայում քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթը:
Մեր երկիրը ներկայացնող 13-ամյա Նարե Քերոբյանն իր «BOO!» երգով նվաճեց Եվրոպայի սիրտը՝ 202 միավորով զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
Երկրորդ հորիզոնականում Իսպանիան է՝ 184 միավորով, իսկ երրորդում՝ Ֆրանսիան՝ 165 միավորով:
Naré-ի «BOO!» երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանը եւ Գրիգոր Կոկչյանը, գործիքավորումն արել է Նիկ Էգիբյանը։ Տեսահոլովակը, որը YouTube-ում մեկ միլիոնից ավելի դիտում ունի, նկարահանել է Արթուր Մանուկյանը:
Նախկինում Հայաստանն այս մրցույթում հաղթել է 2010 եւ 2021 թվականներին: 16 տարի առաջ Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթանակ բերեց մեր երկրին: 5 տարի առաջ էլ Մալենան «Քամի, քամի» երգով գրավեց առաջին հորիզոնականը:


×
313





