×


Էվա Խաչատրյանն իր վարքով զարմացրել է անծանոթներին

Էվա Խաչատրյանի` “Ֆուլ հաուս” սիթքոմում նոր դերի մասին արդեն պատմել ենք: Հեռուստանախագծերից, սերիալներից հայտնի դերասանուհին օրեր առաջ նկարահանվել է նոր ֆոտոշարքում, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:

Էվա Խաչատրյանը


“Իմ շատ սիրելի ընկերներ՝ Կամերային թատրոնի դերասան Գրիգոր Երանոսյանի եւ լուսանկարիչ Արարատ Գուլանյանի հետ երեկոյան որոշեցինք, առավոտյան իրագործեցինք: Առաջին անգամ էի ձիարշավարանում եւ շատ հետաքրքրեց ձիասպորտը”,-ասել է նա:

Էվային անչափ տպավորել է շփումը ձիերի հետ.“Մարդ պետք է մոտ լինի բնությանը: Ինչքան հեռանում, այդքան կործանում ես քո բնականությունը, զգացմունքը, լիարժեքությունը, իրական եւ գունավոր մարդ լինելու ունակությունը: Հրաշալի բնություն, կենդանիներ, փոքրիկ իրականություն մեր քաղաքում, ուրիշ մթնոլորտ: Ձի նստելուց հետո հասկացա, որ գոյություն ունի այլ աշխարհ եւս, որ պետք է գտնել”:

Էվա Խաչատրյանը


Դերասանուհու խոսքով` ձին, որին հեծնել էր, բավական երաժշտասեր է եղել. “Ես երգում էի, իսկ Գրիգորը` կիթառով նվագակցում: Երբ իրականություն վերադարձա, նկատեցի, որ մեծ թվով հանդիսատես ունենք: Երեւի բոլորը զարմացել էին` ինչու եմ ձիու համար երգում: Դա բացատրել հանրավոր չէ, բավական կլիներ տեսնել կենդանու թախծոտ աչքերն, ու ամեն բան պարզ կդառնար”:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արարատ Գուլանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW