Էրիկն այսօր` հունիսի 5-ին, դարձել է 25 տարեկան: Երգիչը BRAVO.am-ին պատմել է, որ իր ծննդյան տարեդարձն անցկացնում է աշխատանքային միջավայրում.“Երգում եւ ուրախացնում եմ բոլորին, ինչն ինձ համար եւս ուրախություն է. եթե բոլորն ուրախ են, ես նույնպես ուրախ եմ:)”:
Էրիկը
Հոբելյարի փոխանցմամբ` արդեն իսկ հասցրել է ամենատարբեր նվերներ ստանալ իր հարազատների եւ ընկերների կողմից.“Չեմ ուզում նշել, թե ով ինչ է նվիրել, էական էլ չէ, քանի որ ինձ համար ամենակարեւորը ուշադրությունն է. եթե անգամ ոչինչ չեն նվիրում, պարզապես հիշում ու շնորհավորում են, դա արդեն իսկ ինձ համար շատ մեծ նվեր է”:
Էրիկը
Երգիչը նշել է նաեւ, որ վերջին շրջանում երկրպագուները սոցիալական ցանցերում իր ծննդյան օրվա հետհաշվարկն էին անում.“Կարծում եմ` իրենք ավելի շատ էին սպասում, քան ես:): Շատ շնորհակալ են նրանց` նման ուշադրության համար, այս ամենն ինձ համար չափազանց հաճելի է”:
Էրիկն ասել է, որ 25 տարեկանում իրականացնելիք նպատակներ եւ, իհարկե, երազանք ունի, որի մասին չի բարձրաձայնի, բայց անպայման կմտաբերի իր ծննդյան տորթի մոմերը փչելուց առաջ:):
BRAVO.am-ը շնորհավորում է Էրիկին` մաղթելով երազանքների իրականացում եւ ստեղծագործական վերելքներ:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Էրիկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: