×


Թաթայի եւ Անի Լորակի դուետի տեսահոլովակը կնկարահանվի Կիեւում

Թաթա Սիմոնյանը եւ ուկրաինացի երգչուհի Անի Լորակը դուետով հանդես կգան: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է Գրիգոր Նազարյանը, գործն արդեն ձայնագրվել է: Երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը:

Թաթա Սիմոնյանը համերգներով հանդես կգա Միացյալ Նահանգներում


“Նոր ծնվող սիրո մասին է երգը”,-ասել է Թաթայի պրոդյուսերը եւ նշել, որ մեկ շաբաթից Կիեւում երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի եւ կորոշվի նաեւ ստեղծագործության անունը:

Գրիգոր Նազարյանը կարծում է` Թաթայի եւ Անի Լորակի դուետը կսիրվի լսարանի կողմից: Նա հայտնել է՝ տեսահոլովակը պատրաստ լինելուն պես եթերում կլինի:

"Եվրատեսիլ 2008"-ում երկրորդ տեղը զբաղեցրած երգչուհի Անի Լորակը


Անդրադառնալով երգչի ստեղծագործական այլ ծրագրերին` պրոդյուսերը նշել է, որ պատրաստվում են համերգային շրջագայությամբ մեկնել Միացյալ Նահանգներ, ընթացքի մեջ են նաեւ նոր ձայնասկավառակի աշխատանքները:

Պատրաստեց` Սիրանուշ Եղիազարյանը/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ երգիչների արխիվներից

Կարդալ ավելին

Quality Sign BW