×


Թաթան, Իվետա Մուկուչյանը եւ ուրիշներ հայտարարագրել են իրենց եկամուտները, Անդրեն հարկեր է վճարում նաեւ ԱՄՆ-ում

Շոուբիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: 



Հարկային հաշվարկներ ներկայարած երգիչների թիվն ավելացել է. իրենց եկամուտները հայտարարագրել են նաեւ Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Թաթան եւ Արման Հովհաննիսյանը:


Միաժամանակ, հարկային վարչարարության ընթացքում պարզվել է, որ երգիչ Անդրեն հանդիսանում է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի եւ իր համերգային գործունեությունից ՀՀ տարածքից դուրս ստացած եկամուտներից հարկերը հաշվարկում եւ վճարում է ԱՄՆ-ում:


Կոմիտեն տեղեկացրել է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, եւ դեռեւս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են միջոցներ:



BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport