Հայաստանի վաստակավոր արտիստ Խորեն Լեւոնյանն ամուսնացել է: Դերասանի կինը երգչուհի, դերասանուհի Էմմա Ազիզյանն է։
Նրանք միասին նկարահանվել են «Հոթել Գրանդ» սերիալում։ Վերջին շրջանում դերասաններին միմյանց ընկերակցությամբ հաճախ կարելի էր տեսնել հանրային տարբեր միջոցառումների ժամանակ: Էմմա Ազիզյանը Խորեն Լեւոնյանին ուղեկցել է նաեւ «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի պրեմիերային։
Լեւոնյանն ու Ազիզյանը պսակադրվել են Վազգեն Սարգսյանի եղբոր դստեր՝ Նոնո Սարգսյանի եւ նրա ամուսնու՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի քավորությամբ:
«Դարձաք մի ընտանիք»,- եկեղեցուց լուսանկար է հրապարակել եւ գրել է Նոնո Սարգսյանը: Նա Խորեն Լեւոնյանի մասնակցությամբ «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է:
Խորեն Լեւոնյանի երրորդ ամուսնությունն է: Նա նախկինում ամուսնացած է եղել բալետի պարուհի Մերի Հովհաննիսյանի, ապա դերասանուհի, «Laki Dessert Art Studio»-ի հիմնադիր Լիկա Մեսրոպյանի հետ: Դերասանը երկու որդի ունի:


×
20,558






