Մոնիկա Բելուչիի ամեն հաջորդ ֆոտոշարքն ավելի գեղեցիկ ու գայթակղիչ է ստացվում: Այս անգամ 60-ամյա դերասանուհին հայտնվել է Ֆրեդ Մեյլանի ֆոտոօբյեկտիվում ու զարդարել ֆրանսիական Marie Claire ամսագրի շապիկը:
«Այս ամառ մեր ուշադրության կենտրոնում բացառիկ գեղեցկություն է՝ Միջերկրական ծովի ոսկեգույն բնապատկերներում հայտնված Մոնիկա Բելուչին: Նրա հիասքանչ կազմվածքը 40 տարի շարունակ եղել է բոլորի երեւակայության աղբյուրը, իսկ մենք ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել նաեւ նրա իմաստությանն ու հոգու նրբությանը»,- ասված է ամսագրի բացման տեքստում:
Դերասանուհին էլ խոստովանել է, որ ծերանալը հեշտ չէ, ու ամեն մեկն իր ձեւով է փորձում պայքարել դրա դեմ: Համակերպվել է, որ առավոտյան կարող է նոր կնճիռ հայտնաբերել: Կարեւորում է, որ մարմինն առողջ լինի ու որեւէ ցավող տեղ չունենա:
«Վայելում եմ կապուչինոն եւ ինքս ինձ ասում, թե որքան բախտավոր եմ: Կյանքիս ընթացքում գեղեցկությունն ու զգայականությունը, հնարավոր է, դիմակների պես են եղել: 60 տարեկանում էլ երջանկ եմ մարմինս ծառայեցնել իմ դերերին, բացի այդ էլ ծիծաղելի կլիներ խաղալ այնպես, ասես 20 կամ 30 տարեկան եմ»,- ասել է Բելուչին:
Դերասանուհին պատմել է, որ ամռանը սիրում է հանգստանալ Կորսիկայում, Սարդինիայում, Հունաստանում ու Սիցիլիայում: Միջերկրական ծովը նրա համար հանգստի կատարյալ վայր է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: