×


Թառլոյան եղբայրների «Պատրանք եւ իրականություն» հավաքածուն` Ազգային պատկերասրահում

Մինչեւ ապրիլի 7-ը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված կլինեն Վարդան եւ Գեւորգ Թառլոյանների մոդելավորած հագուստները: «Պատրանք եւ իրականություն» ցուցահանդեսի բացմանը ներկա էին Նուռը, Էվելինա Շահիրյանը, Արամ Նիկոլյանը եւ այլ հայտնիներ։ Արարողությանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որի հրավերով էլ ֆրանսիաբնակ երկվորյակ եղբայրներն արդեն 2-րդ անգամ իրենց ստեղծագործությունները ներկայացնում են հայրենիքում:

Միջոցառումը պայմանականորեն կարելի էր բաժանել մի քանի մասի: Սկզբում 21 զգեստից բաղկացած ցուցադրությունն էր, որի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեին ունկնդրել բարձրաճաշակ դասական երաժշտություն նվագախմբի կատարմամբ, որին հաջորդեց բուն ցուցահանդեսը. 70 գեղանկար եւ էսքիզ, բեմական հագուկապով կերպասե քանդակներ, որոնք պատրաստվել էին եղբայրների կողմից շուրջ 18 տավա ընթացքում, իսկ վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեին անձամբ ծանոթնալ եւ շփվել դիզայներների հետ:


Հետաքրքրականն այն էր, որ ցուցադրության մեջ օգտագործված էին բազմաթիվ թրենդային դետալներ, այնպիսիք, ինչպիսիք են` փետուրները, շրջանակները, վանդակները, ինչպես նաեւ կարմիր, մանուշակագույն եւ վարդագույն գույները:

Թառլոյան եղբայրները

BRAVO.am-ի լրագրողի այս դիտարկումը դիզայներներից Գեւորգ Թառլոյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. Նորաձեւությունն անվերջ հետադարձ է, մենք չենք հետեւում թրենդերին, մենք ունենք սեփական ոճ եւ ստեղծում ենք այն, ինչ մոտ է արվեստին:

Նուռը` կնոջ հետ


Հետագա պլանների վերաբերյալ դեզայները նշեց, որ պատրաստվում են զարգացնել բեմական հագուկապով կերպասե քանդակների եւ խամաճիկների հավաքածուն:

Տեքստը` Ռուզաննա Մարտիրոսյանի/Bravo.am/Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport