×


Ժակը 36-ամյակը նշել է օվկիանոսի հակառակ կողմում:)

Հաղորդավար Հակոբ Պապիկյանը, նույն ինքը` Ժակը, գործընկերների` Լուսինե Բադալյանի եւ Գոհար Հայրապետյանի հետ Միացյալ Նահանգներում է, որտեղ էլ երեկ նշել է ծննդյան 36-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ շնորհավորանքների տարափը սկսել է Հայաստանի ժամանակով կեսգիշերից, առաջին բարեմաղթանքը կնոջ ու դստեր կողմից է եղել:):

Ժակը


- Ի՞նչ զգացողություն եք ունենում տարեդարձերին:

- Երբ շրջապատված եմ լինում ինձ սիրող մարդկանցով, վայելում եմ օրն ու նրանց ներկայությունը` չմտածելով ոչ մի բանի մասին, բայց հետո, երբ մենակ եմ մնում, այ, այդտեղ սկսվում են մտորումները…

- Սովորաբար, ծննդյան օրը վերլուծում ենք անցած ուղին: Երբ հետադարձ հայացք եք գցում ապրած տարիներին, ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումն ու բացթողումը:

- Բացթողումների մասին չեմ մտածում: Ձեռքբերումը երեխաս է եւ այն նշանակությունն ու դրական ազդեցությունը, որն ունեմ մարդկանց կյանքում:

-Այս անգամ տարեդարձը նշեցիք Միացյալ Նահանգներում: Սա առաջի՞ն դեպքն է, թե՞ էլի են եղել արտերկրում անցկացրած ծննդյան օրեր:

- Հաճախ եմ ճանապարհորդում, բայց առաջին դեպքն է, որ տարեդարձս արտերկրում եմ նշում ու առանց ընտանիքիս: Երեւանում՝ տանը, ուրիշ է մթնոլորտը. ամեն ինչ շատ հարազատ է ու թանկ: Ամենատարբեր ձեւաչափերով էլ, միեւնույնն է, լավ է անցնում:

Լուսինե Բադալյանը եւ Ժակը


- Կմտաբերե՞ք Ձեր ամենահիշարժան տարեդարձը:


- Այո, 25-ամյակս:): Մեր տան բակում անհավանական մթնոլորտ էր, յուրահատուկ կոլորիտ: Օդում ուրիշ տրամադրություն էր: Շատ մարդիկ կային: Ամբողջ թաղամասով մեկ մեր ձայնն էր… :)

-Ամենատպավորիչ նվերը:

- Դժվարանում եմ հիշել ամենատպավորիչը, բայց մատուցման ստեղծարարությամբ փայլում է կինս` ի տարբերություն ինձ:):

-Դե, պատմեք` այս անգամ ինչպես  նշեցիք:

- Հավաքվել էինք Վաշինգտոնի ակումբներից մեկում… 

Ժակը


- Այժմ մի երկրում եք, որտեղ տարիների ընթացքում հայ մի շարք հայտնիներ են հաստատվել: ԱՄՆ-ում բնակություն հաստատելու պլաններ կա՞ն:

- Այս պահին չեմ մտածում այլ երկրում բնակվելու մասին, հուսամ՝ ստիպված չեմ լինի փոխել մտադրությունս:

- Հաշված օրեր են մնացել ամռան ավարտին, հասցրե՞լ եք հանգստանալ:


-Շատ քիչ եմ հանգստացել: Ընդամենը  4 օրով ընտանիքիս հետ Սեւ ծով ենք գնացել:  Հանգստյան օրերին էլ հայաստանյան սիրելի վայրերում ենք եղել: Լավ աշխույժ ամառ էր:

BRAVO.am-ը նորանոր հաջողություններ է մաղթում Ժակին:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Ժակի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW