«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Երեւան կժամանի աշխարհահռչակ դերասանուհի, «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր Ժակլին Բիսեթը: Այս մասին այսօր հայտնել է փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանը:
Ժակլին Բիսեթը
Նա տեղեկացրել է, որ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կցուցադրվեն դերասանուհու մասնակցությամբ ֆիլմերը:
Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ «Ոսկե ծիրան»-ի արտամրցութային ծրագրում ներկայացված են Կաննի, Բեռլինի եւ Վենետիկի միջազգային փառատոնների մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնի շրջանակում, ընդհանուր առմամբ, կցուցադրվի 92 արտամրցութային ֆիլմ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակն այս տարի կհանձնվի Ռոման Բալայանին:
Ժակլին Բիսեթը
Հետահայաց ցուցադրությունների ծրագրում կներկայացվի «հարավսլավական սեւ ալիք»-ի ամենախոշոր ներկայացուցիչներից սերբ ռեժիսոր Ժելմիր Ժիլնիկի ֆիլմերի ընտրանին:
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաեւ անվանի ռեժիսոր եւ օպերատոր Ֆրեդ Քելեմենի աշխատանքները:
Այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնը կփակի Դարդեն եղբայրների «Անծանոթուհին» ֆիլմը:
Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: