×


Դեմի Մուրը տասնամյակներ անց կրկնել է «Մերկապար» ֆիլմի իր խորհրդանշական կերպարը

Դեմի Մուրը որոշել է ներկայանալ մոտ 30 տարի առաջ նկարահանված «Մերկապար» ֆիլմում իր մարմնավորած հերոսուհու սանրվածքով: 62-ամյա դերասանուհին լուսանկար է հրապարակել, որում Էրին Գրանտի կերպարում է: 

«Ժամանակ առ ժամանակ կարելի է վերադառնալ այս սանրվածքին, որը «Մերկապար»-ի օրերից ի վեր առաջին անգամ եմ կրկնում»,- գրել է նա:


Դերասանուհու հետեւորդները սանրվածքը շատ են հավանել ու նույնիսկ գրել, որ այն Մուրին ավելի երիտասարդ է դարձնում:


«Մերկապարն» էկրաններ է բարձրացել 1996 թվականին ու պատմում է Էրին Գրանտի մասին, որն ամուսնալուծությունից հետո սկսում է աշխատել որպես մերկապարուհի: Ֆիլմը խիստ քննադատության է արժանացել ու 6 «Ոսկե մորու» արժանացել, որը տրվում է վատագույն աշխատանքներին: Դեմիր Մուրն էլ արժանացել էր «Վատագույն դերասանուհի» մրցանակին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW