×


«Ամեն ինչ կանեմ, որ որդիներս լավ լինեն». Գրիշա Աղախանյան

Լուսանկարիչ Վիգեն Մնոյանը շարունակում է հայտնիների պորտֆոլիոները հարստացնել ինքնատիպ դիմանկարներով: Այս անգամ նրա ֆոտոօբյեկտիվում է հայտնվել դերասան, հաղորդավար Գրիշա Աղախանյանը։

Նրա հետ լուսանկարվել են որդիները՝ Հրատն ու Ալեքսանդրը։ Սեւուսպիտակ կադրերում սպիտակ վերնաշապիկներով եւ սեւ տաբատներով Աղախանյաններն են ու նրանց տարբեր էմոցիաները։ 


«Կյանքի ամենահաճելի պահերը նրանք են, որոնք անցկացնում ես երեխաներիդ հետ։ Ինձ համար շատ կարեւոր է, որ իրենք առողջ ու լավ լինեն։ Ամեն մի պահը փորձում եմ օգտագործել, որպեսզի իրենց նկատմամբ ուշադիր լինեմ: Տղաներն էլ են ուշադիր։ Հայրությունը շատ կարեւոր է ինձ համար։ Առաջնայինն այն է, որ Հրանտս ու Ալիկս լավ լինեն, ու ես դրա համար ամեն ինչ կանեմ: Հաստատ: Պապայություն»,- Մնոյանի հետ զրույցում ասել է Գրիշա Աղախանյանը։ 


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Vigen Mnoyan (@vigenmnoyan)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW