×


«Մեր բախտը բերել է, որ ապրում ենք ֆերմայում». Ջորջ Քլունին նկարահանվել է Esquire-ի համար

64-ամյա դերասան Ջորջ Քլունին դարձել է Esquire-ի նոր համարի հերոսն ու հայտնվել է ամսագրի շապիկին: Առիթը նրա մասնակցությամբ «Ջեյ Քելլի» ֆիլմն է, որի պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնում, իսկ դեկտեմբերից կցուցադրվի Netflix հարթակում:

Քլունին հոլիվուդյան աստղի դերում է, որին սկսում են տանջել կասկածները՝ արդյո՞ք փառքի հետեւից ընկնելը նրան չի խանգարել կայանալ ընտանիքում ու իրական ընկերներ ձեռք բերել: Նա իրեն անսահման նվիրված մենեջերի հետ մեկնում է Եվրոպա, որպեսզի դստեր հետ հարաբերությունները կարգավորի ու վերաիմաստավորում է կյանքը:


Esquire-ի հետ զրույցում Քլունին խոսել է երեխաների, փառքի ու ֆիլմերի մասին: Առանձնացրել ենք հետաքրքիր մի քանի դրվագ:

Մեր բախտը շատ է բերել, որ ապրում ենք Ֆրանսիայում գտնվող ֆերմայում: Փոքր տարիքում շատ ժամանակ եմ անցկացրել ֆերմայում, որի հետ կապված ամեն ինչ ատում էի: Բայց հիմա իմ երեխաները մեծանում են այստեղ ու միայն iPad-ներով չեն զբաղվում: Ճաշում են մեծերի հետ, օգնում հավաքել սեղանը: Նրանց կյանքը շատ ավելի լավն է: Անհանգստանում էի, որ մեր երեխաները պետք է մեծանան Լոս Անջելեսում՝ հոլիվուդյան մշակույթում։ Իսկ Ֆրանսիայում թքած ունեն փառքի վրա: Չեմ ուզում, որ նրանց հետապնդեն պապարացիներն ու համեմատեն հայտնի այլ երեխաների հետ: 


1962 թվականի Chrysler էի վարում, ու մեքենան տաքացավ։ Ամալին ասացի. «Տուր ինձ քո գուլպաները»։ Նա հանեց գուլպաները, դրանցից օդափոխիչի գոտի պատրաստեցի ու մեզ տուն հասցրի: «Ինչպե՞ս դա արեցիր», - զարմացավ կինս։ Չէ՞ որ ես 15 տարի աղքատ էի ու բժշկական ապահովագրություն չունեի: Կարողանում եմ նաեւ լողավազանի շարժական տանիքն ու սուրճի ապարատը վերանորոգել, թեեւ վրան գրված է՝ «չքանդել»:


Ես ու Ամալը հաճախ ենք վիճում՝ ինչ ֆիլմ նայել: Միշտ ուզում եմ որեւէ մռայլ վավերագրական ֆիլմ դիտել, իսկ նա՝ նոր «Բրիջիթ Ջոնս»-ը կամ «Սեքսը մեծ քաղաքում»-ը: Արդյունքում նա քնում է, ու ես եմ ստիպված դրանք դիտում:


Ծերությունը նաեւ այն մասին է, որ այլեւս մկանային զանգված հավաքել չես կարողանում: Վերջերս Katalyst ֆիթնես համակարգ եմ գնել, որը բաղկացած է բաճկոնից եւ ոտքերի ժապավեններից, որոնք էլեկտրական հոսանքներ են ուղարկում մկաններին, դիմադրություն ստեղծում, ու թվում է՝ ծանրություն ես բարձրացնում: Եվ այս սարքն ինձ նորից ուժեղ է դարձրել։


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Dimitris Giannetos (@dimitrishair)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW