×


Ժակլին Սարխոշյան.«Կեսգիշերին ամուսինս եւ դուստրս արթնացրին, որ…»

Ժակլին Սարխոշյանն ամուսնու եւ դստեր հետ այժմ Լիբանանում է։ Պրիմա պարուհին եւ փորձավար, «Բարեկամություն» համույթի նախկին մենապարող Կարեն Մակինյանը կրկին առաջարկ են ստացել դասավանդել Բեյրութի գեղարվեստի դպրոցի «Գայանե» պարային համույթին:

Ժակլին Սարխոշյանի ընտանիքը


Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս Ժակլինը ծննդյան տարեդարձը նշել է Լիբանանի մայրաքաղաքում, սակայն ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ կողքին է եղել դուստրը։ Պրիմա պարուհին BRAVO.am-ին ասել է, որ դուստրն իր 41-ամյակի առթիվ իրենից գաղտնի տորթ է պատրաստել.«Քնած էի, երբ կեսգիշերին ամուսնուս հետ ինձ արթնացրին, որ մոմերը փչեմ։ Անկեղծ ասած` երազանք չեմ պահել, որովհետեւ չունեմ. ամենակարեւոր երազանքներս իրականացել են։ Իմ հարազատ ու սիրելի մարդիկ կողքիս են, ունեմ սիրելի աշխատանք, միայն ուզում եմ իրականացնել նպատակներս»։

Ժակլինի դուստրը՝ 20-ամյա Լիլյան, ով սովորում է Սլավոնական համալսարանի 3-րդ կուրսում, մեզ հետ զրույցում պատմել է մայրիկի համար կարեւորն ուշադրությունն է.«Մամաս գնահատում է սրտանց արված նվերները: Չգիտեմ, թե ինչ նվերից ավելի կուրախանա, բայց գիտեմ, որ սիրում է մանուշակագույն ու նարնջագույն վարդեր։ Նրա ծննդյան օրը մի քանի ժամ շարունակ ման եկանք Բեյրութի կենտրոնում, երեկոյան էլ փոքր խնջույք արեցինք «Համազգային»-ի անդամների հետ»։

Ժակլին Սարխոշյանը` դստեր հետ


Բալետի պարուհին ամուսնու հետ մինչեւ մայիս կբնակվի Լիբանանում, իսկ դուստրը կվերադառնա Երեւան ու դասերից չի բացակայի։ Ժակլինը Հայաստանից հեռանալու մասին չի մտածում, ինչպես նշել է, ժամանակավոր է բացակայում  երկրից.«Նախ սիրում եմ Հայաստանը, հետո էլ Երեւանին դեռ պետք եմ:)։ Այստեղ մեր սաներին դասավանդում ենք հայկական պար, բալետ եւ տարբեր ազգերի պարեր։ Այս տարի նրանց հետ առաջին անգամ կբեմադրենք «Մոխրոտիկ»-ը, որն իր տեսակով կլինի նեոդասական պարային ներկայացում։ Այս գործն ավարտին հասցնելուց հետո կվերադառնանք Երեւան»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Ժակլին Սարխոշյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW