×


Ժաննա Բուտուլյանի գրավիչ նոր լուսանկարները

Ներդաշնակ եւ խոսուն` Ժաննա Բուտուլյանն այսպես է բնորոշում լուսանկարիչ Արվին Քոչարյանի հետ համատեղ աշխատանքը: Դերասանուհին նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:

«Առաջարկը ստացել եմ Արվինից, ում հետ ծանոթացա «Այրված անուրջներ» սերիալի պաստառի նկարահանումների ժամանակ: Մեծ սիրով համաձայնեցի, որովհետեւ նա յուրահատուկ լուսանկարներ է ստանում: Այս անգամ էլ գաղափարի, ոճի հեղինակն ինքն է: Ընթացքում որոշ դետալներ ես ավելացրի»,- ասել է Ժաննան եւ հավելել, որ փորձել են արտացոլել կանացիություն եւ տարբեր զգացմունքներ: Իր համար այս ֆոտոշարքն առանձնանում է: Այն լավագույնն է:

Ժաննա Բուտուլյանը


Նա նշել է, որ հազվադեպ է մասնակցում պրոֆեսիոնալ լուսանկարահանումների, եւ իր, քույրերի եւ ընկերների ուժերով արված լուսանկարներն է հաճախ հրապարակում ցոցցանցերում:

Խոսելով նկարահանումների ընթացքից` դերասանուհին ասել է, որ հեշտ էր ու հաճելի, քանի որ Արվինը ճիշտ խնդիր է տալիս եւ փորձում է ցույց տալ քո այն կողմերը, որոնք նույնիսկ քեզ հայտնի չեն: Հուսով է` կրկին կհամագործակցեն:

Ժաննա Բուտուլյանը


«Նա շատ հումորով մարդ է: Լուսանկարները նայելու ժամանակ բավականին ծիծաղել ենք: Իսկ ընթացքում` ոչ, որովհետեւ այլ տրամադրություն էր տիրում տաղավարում. գեղեցիկ երաժշտություն եւ խորհրդավոր մթնոլորտ»,-եզրափակել է Ժաննան:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW