Ինգրիտ Կոկչյանը «ֆեյսբուքյան» իր էջում նշել է, որ հունիսի 9-ին երեխա է ունեցել: Նախկին հաղորդավարուհին գրել է, որ սիրելիին` Արմեն Մկրտչյանին, շատ գեղեցիկ դուստր է պարգեւել:
Արմեն Մկրտչյանը եւ Ինգրիտ Կոկչյանը
Փայտե զարդերի դիզայները տեղեկացրել է նաեւ, որ ծննդաբերությունն առանց խնդիրների է անցել, ինքն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում:
Ինգրիտ Կոկչյանը` որդու հետ
Նշենք, որ աղջնակը Ինգրիտ Կոկչյանի երկրորդ երեխան է: Նրա եւ նախկին ամուսնու` հաղորդավար Արման Մարգարյանի որդին` Անրին, 10 տարեկան է:
Ինգրիտ Կոկչյանը եւ Արմեն Մկրտչյանը
BRAVO.am-ը շնորհավորում է Ինգրիտ Կոկչյանին եւ Արմեն Մկրտչյանին ծնողներ դառնալու կապակցությամբ` նորածին աղջնակին եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները` Ինգրիտ Կյոկչյանի «ֆեյսբուքյան» էջից


×
21,294





