Քարդաշյանների ընտանիքի` գեղեցիկ սեռի եւս մեկ ներկայացուցչով համալրվելու մասին արդեն պատմել ենք:): Աղջկան լույս աշխարհ է բերել Քիմի քույրը` Քորթնին: 2-ամյա Մեյսոնը հիացմունքով է դիմավորել փոքրիկ քրոջը` Պենելոպեին:
Քորթնի Քարդաշյանը երեխաների հետ
Երջանիկ հայրիկը` Սքոթ Դիսիքը, նշել է, որ չի փոխում դստեր տակդիրները. “Աղջիկս դեռ շատ փոքրիկ է, վախենում եմ. անզգույշ մի շարժում եւ կարող եմ կոտրել փոքրիկի ոսկրերը: Բայց փոխում եմ որդուս տակդիրները”:
Քորթնի Քարդաշյանի ընտանիքը
Քորթին ամուսնու եւ երեխաների հետ սեփական ննջարանում ընտանեկան ֆոտոսեսիա է կազմակերպել: Նկարահանումներին մասնակցել է նաեւ Քարդաշյանների մայրը` Քրիս Ջենները: Թոռնուհու եւ դստեր հետ Քրիսի լուսանկարը, ինչպես նաեւ ֆոտոշարքից այլ մի քանի լուսանկար առաջարկում ենք դիտել ստորեւ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
9,303






