Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումներին անմասն չի մնացել “Բարեկամություն’’ պարի պետական անսամբլը, որի հերթական, սակայն այս անգամ տոնական համերգն օրերս էր՝ “Արամ Խաչատրյան” համերգասրահում:
"Բարեկամություն" պարի պետական անսամբլի համերգին
“Անկախության տոնի, ինչպես նաեւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առիթով ենք կազմակերպել համերգը”,- նշել է “Բարեկամություն’’ անսամբլի գեղարվեստական ղեկավարի օգնական, պարող-մենակատար Հրաչյա Բադալյանը:
Տոնական տրամադրությունն ապահովել են Արամ Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի, Խաչատուր Ներսիսյանի, Արա Գեւորգյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված պարային համարները: Տպավորիչ է եղել Ալինա Արարատյանի բեմադրած “Մենություն” պարային համարը, որը ներկայացվում է Ավետիս Բերբերյանի հեղինակած երաժշտության ներքո: Իսկ արտասահմանյան հիթերից պարի անսամբլն ընտրել էր Էլթոն Ջոնի գործերից մեկը:
"Բարեկամություն" պարի պետական անսամբլի համերգին
Երկու մասից բաղկացած համերգի առաջին հատվածում հանդիսատեսը դիտել է պարային 18 համար: Երկրորդ մասում անսամբլը ներկայացրել է Առնո Բաբաջանյանի “Հերոսական բալադ’’-ի հիման վրա ստեղծված ներկայացումը:
“Բարեկամություն” անսամբլի յուրաքանչյուր համերգի նախապատրաստական աշխատանքները տեւում են մոտ մեկ ամիս: Պարողներն իրենց օրվա 5-ից 6 ժամը տրամադրում են պարապմունքներին:):
"Բարեկամություն" պարի պետական անսամբլի համերգին
“Շատերին թվում է` պարելը հեշտ է, բայց այդպես չէ: Տարիների քրտնաջան աշխատանք է պահանջվում: Բացի պարային համարի բեմադրությունից, պատրաստում ենք նաեւ երաժշտական մասը, հագուստը: Ինձ համար ամենակարեւորը հանդիսատեսի եւ պարարվեստը սիրող ու գնահատող մարդկանց գնահատականն է”,- ասել է Հրաչյա Բադալյանը:
“Բարեկամություն’’ պարի պետական անսամբլի համար բարի ավանդույթ է դարձել համերգային ծրագրերով անդրադառնալ տոներին: Անսամբլի նախորդ համերգը նվիրված է եղել Պարի միջազգային օրվան, որի ընթացքում հանդիսատեսը դիտել է տարբեր ժողովուրդների պարերը:
Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները ՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: