Սերգեյ Սմբատյանը, Արմեն Հյուսնունցն ու Վահագն Հայրապետյանը նկարահանվել են նախատոնական ֆոտոշարքում, որն էլ այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողներին:): Նրանց, իհարկե, միավորել է երաժշտությունը, իսկ ավելի կոնկրետ` դեկտեմբերի 25-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայանալիք համերգը:
Վահագն Հայրապետյանը, Սերգեյ Սմբատյանը եւ Արմեն Հյուսնունցը
“Sympho+Jazz=Christmas” խորագիրը կրող այս համերգի անվանումն արդեն հուշում է, որ Ամանորին ընդառաջ հայ հանդիսատեսը կունկնդրի ջազով համեմված սիմֆոնիկ երաժշտություն:
Սերգեյ Սմբատյանը, Վահագն Հայրապետյանը եւ Արմեն Հյուսնունցը
Համերգին մասնակցելու են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախումբը Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ եւ հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանը: Երաժիշտները կներկայացնեն Ամանորին եւ Սուրբ Ծնունդին նվիրված ստեղծագործություններ:
Սերգեյ Սմբատյանը, Վահագն Հայրապետյանը եւ Արմեն Հյուսնունցը
“Իրականում մեզ միավորել է մեր արվեստասեր ժողովուրդը, որին սիրով եւ անհամբեր սպասում ենք:)”,-նշել է Վահագն Հայրապետյանը:
Լուսանկարները` Արթուր Lumen Գեւորգյանի


×
5,502





