“The Beautified Project” ռոք-բենդը մինչ սեպտեմբեր կներկայացնի իր նոր` “Bleak” տեսահոլովակը, որի առաջին հատվածի նկարահանումն արվել է այս տարվա սկզբին` Միացյալ Նահանգներում, oրերս էլ խումբը նկարահանել է տեսահոլովակի երկրորդ մասն ու մինչեւ առավոտյան ժամը չորսը մնացել նկարահանման հրապարակում:
“The Beautified Project” խմբի տղաներն ու դերասանուհի Անի Սարգսյանը
ԱՄՆ-ում նկարահանումն արել է Անդրե Սիմոնյանը, իսկ Երեւանում ռեժիսորական աշխատանքին միացել է Հովհաննես Հովհաննիսյանը, որը նաեւ խմբի “Կիլիկիա”, “Broken Smile” եւ “But I Can't” տեսահոլովակների ռեժիսորն է:
“Լոս Անջելեսի մի քիչ վտանգավոր թաղամասերից մեկում գրաֆիտիներով հետաքրքիր պատեր կան, որոնք տեսնելուց հետո որոշեցի կադրեր անել: Բայց տեսահոլովակի թեմատիկան Լոս Անջելես-Երեւան կապը չէ, այլ ըստ սցենարի` փողոցից մտնում եմ շատ խոր մի նկուղ, միանում խմբին, որտեղ հավաքված են բազմաթիվ օպերատորներ ու լուսանկարիչներ, որոնք նկարում են մեզ”, - BRAVO.am-ին պատմել է “The Beautified Project”-ի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը:
“Bleak” անգլալեզու երգի խոսքերի հեղինակն Անդրե Սիմոնյանն է
“Bleak” անգլալեզու երգի խոսքերի հեղինակը հենց Անդրեն է, երաժշտությունն ու գործիքավորումը ստեղծել են խմբի տղաներով. “Երգը դատարկության մասին է, երբ մարդն իրեն դատարկ է զգում: Դատարկությունը համեմատում եմ տերեւաթափ եղած ծառի հետ: Ամենակարեւոր տողում նշվում է` աշնան տերեւի նման սպասում եմ վերջին քամուն: Այս երգը մինչ օրս ձայնագրված մեր ռոքային ամենածանր գործն է, որը համերգներին կատարում ենք որպես եզրափակիչ երգ”:
Տեսահոլովակի համար նկուղ են բերվել մոտոցիկլետներ, ինչպես վոկալիստն է նշել, ոչ թե էլիտար պատկեր ստեղծելու, այլ ռոքային տրամադրություն հաղորդելու համար. “Նախորդ տարի տեսահոլովակ նկարեցինք Անգլիայում, այս տարի` ԱՄՆ-ում, լավ կլինի տարբեր երկրներում նկարահանենք ու լավ ավանդույթ դարձնենք:)”:
“Bleak” տեսահոլովակի նկարահանումներին
Երաժշտի փոխանցմամբ` երկրպագուների խնդրանքով տեսահոլովակ է նկարահանվելու նաեւ “It’s a Little Late” երգի հիման վրա. “Մեր խոստումը կատարելու ենք, արդեն տարվում են աշխատանքներ: Ինչպես նկատել եմ, այս երգն ավելի շատ սիրում են աղջիկները”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: