Թողարկվել է հայտնի “բիթլ” Ջորջ Հարիսոնի որդու` Դհանիի հիմնադրած խմբի երրորդ ձայնասկավառակը՝ “Thefearofmissingout”-ը: Իր դեբյուտային ալբոմը նա թողարկել է երեք տարի առաջ: Երկրորդ` “Fistful of Mercy” CD-ի վրա Դհանիի հետ աշխատել են նաեւ հայտնի երաժիշտներ Ջոզեֆ Արթուրն ու Բեն Հարփերը:
“Բիթլզ’’ խումբը
“Thefearofmissingout” ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են հայտնի ռեփեր RZA-ն, իսլանդացի երգչուհի Տորուն Անտոնիան եւ այլք: Երաժիշտները ստացել են պսիխոդելիկ հնչողություն:
Դհանին միակը չէ, որ ընտրել է երաժշտական ուղին: Ռինգո Սթարի որդին` Զաք Սթարքին, բրիտանական ամենապահանջված հարվածային գործիքներ նվագողներից է:
“Բիթլզ 2’’ սուպերխումբը կլինի այսպիսին:)
Ջոն Լենոնի ավագ որդին` Ջուլիանը, 6 ալբոմ է թողարկել: Լենոնի եւ Յոկո Օնոյի որդին` Շոնը, եւս հայտնի երաժիշտ է: Փոլ Մաքքարթնիի դուստրը` Ստելլան, հեռու է երաժշտությունից. նա հայտնի դիզայներ է, իսկ որդին` Ջեյմսը, 2009 թվականից երաժշտությամբ է զբաղվում:
Ի դեպ, այս տարի ապրիլին Ջեյմսն առաջարկել է հիմնադրել “Բիթլզ 2’’ սուպերխումբը, որի շարքերը կհամալրեն “բիթլների’’ երեխաները: Ստորեւ առաջարկում ենք ունկնդրել “բիթլների’’ ժառանգների ելույթներից մի քանիսը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` izvestia.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: