Օրերս Երեւան վերադարձած երգչուհի Էմմին BRAVO.am-ին պատմել է, որ Միացյալ Նահանգներում նոր տեսահոլովակ է նկարահանել: Երգը կոչվում է “Dance the Night Away”, հեղինակները Նովվա Հեքիմյանն ու Սիանան են, պրոդյուսերը՝ Արայիկ “MG” Մուրադյանը: Ինչպես հայտնել է Էմմին, հետագայում երգն ընդգրկվելու է երիտասարդ դիջեյ Դավոյի “iHouse” ալբոմում:
“Dance the Night Away” տեսահոլովակի նկարահանումներին
“Կյանքը հիասքանչ է եւ կարճ, պետք է վայելել այն”. հենց սա է երգչուհու այս անգամվա ուղերձը, որը կներկայացնի հանրությանը երգի եւ պարային կադրերով լի տեսահոլովակի միջոցով:
“Dance the Night Away” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, Էմմիի խոսքով, կթողարկվի ապրիլի 12-ին, իսկ մինչ այդ ներկայացնում ենք լուսանկարներ նկարահանման ընթացքից:
Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/
Լուսանկարները` Էմմիի անձնական արխիվից


×
15,409






