Լրատվամիջոցներում օրերս տեղեկություն է տարածվել, թե օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանը նախկինում ամուսնացած է եղել: Այդ մասին հայտնել է նրա նախկին կինը՝ դաշնակահարուհի Աննա Սարկիսովան: BRAVO.am-ը փորձել է Արմանից ճշտել` որն է եղել նակինում ամուսնացած լինելու փաստը “գաղտնի” պահելու պատճառը:
Օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանը
Նրա պրոդյուսեր Գայանե Մաշուրյանը մեզ հետ զրույցում նախ ասել է, որ երգիչ-դերասանը չի ցանկանում մեկնաբանել լուրը, ապա փոխանցել է վերջինիս հակիրճ մեկնաբանությունը. “Սա այն դեպքերից է, երբ տղամարդն իրավունք չունի առաջինը խոսել իր եւ նախկին կնոջ հարաբերությունների մասին”:
Օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանը
Մեկնաբանության մեջ նշվում է նաեւ, որ Արման Նշանյանն իր ամուսնության մասին մինչ օրս չի խոսել, քանի որ այս հարցը դիտում է ոչ թե որպես հանրային մարդ, այլ որպես տղամարդ:
BRAVO.am
Լուսանկարները` Արման Նշանյանի անձնական արխիվից եւ Աննա Սարկիսովայի պաշտոնական կայքից


×
24,676





