Արդեն մի քանի շաբաթ է առաջին մեծության աստղերը, միջազգային շոու-բիզնեսի եւ տարբեր այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչները մասնակցում են բարեգործական ALS Ice Bucket Challenge ֆլեշմոբին, որի շրջանակներում դույլով սառը ջուր են լցնում սեփական գլխին :): Սառցե ջուրը սեփական կամ ընկերոջ գլխին դատարկելուց հետո հայտնի մարդիկ “ձեռնոց են նետում” ֆլեշմոբի հաջորդ հայտնի մասնակցին: Եթե մասնակիցը հրաժարվում է մասնակցել ֆլեշմոբին, ապա փոխարենը պետք է 100 դոլար նվիրաբերի ALS Association հիմնադրամին:
Ջասթին Թիմբերլեյքը
Այս ֆլեշմոբի նպատակն է հանրության ուշադրությունը սեւեռել ամիոտրոֆիկ սքլերոզ անվանվող՝ կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի համարվող հիվանդության ուսումնասիրության աշխատանքներին:
Գվեն Ստեֆանին
Ֆլեշմոբին արդեն մասնակցել են հայտնիներից Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկենբերգը, Ջասթին Բիբերը, Սելենա Գոմեսը, Թեյլոր Սվիֆթը, Գվեն Ստեֆանին, Հիլարի Դաֆը, Օփրա Ուինֆրին, Ջասթին Թիմբերլեյքը, Դեմի Լովատոն, Միքի Րուրքն ու այլոք:
Ի դեպ, Ջասթին Բիբերը ձեռնոց էր նետել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Վերջինս էլ հրաժարվել էր մասնակցել ֆլեշմոբին ու խոստացել էր գումար փոխանցել հիմնադրամին: Ստորեւ առաջարկում ենք դիտել հայտնիների մասնակցությամբ ֆլեշմոբի մի քանի տեսանյութ:
Bravo.am
Աղբյուրը՝ Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: