×


Ինչո՞ւ էին Հասմիկը, Դավոն ու ԴերՀովան գնացել կենդանաբանական այգի :)

Երեկ Հասմիկ Կարապետյանը, ռեփեր Դավոն ու ԴերՀովան գործնական հանդիպման են եղել, որի ժամանակ երգչուհին Երեւանի կենդանաբանական այգի գնալու ցանկություն է հայտնել, իսկ ընկերներն էլ արագ արձագանքել են. “Մեկ րոպեում որոշվեց ու ճանապարհ ընկանք:)”: Արդյունքում կան տպավորություններ եւ լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք ստորեւ:

“Բոլոր կենդանիներն ինձ համար յուրահատուկ են".Հասմիկ Կարապետյան


“Շատ եմ սիրում գայլերին եւ կենդանիների արքա առյուծին”. Հասմիկ Կարապետյան

“Շատ եմ սիրում բնությունը, իսկ կենդանիներին համարում եմ դրա անբաժանելի, լիիրավ անդամներ: Բոլոր կենդանիներն ինձ համար յուրահատուկ են”,-BRAVO.am-ին ասել է Հասմիկ Կարապետյանը: Նա նշել է, որ կենդանաբանական այգի գնալ վաղուց է ցանկացել, վերջին անգամ  այնտեղ եղել է դպրոցական հասկում:

“Շատ եմ սիրում գայլերին եւ կենդանիների արքա առյուծին, օձերին էլ մեծ հետաքրքրությամբ եմ ուսումնասիրել”,-ասել է երգչուհին ու նշել, որ կենդանիներին շատ սիրելով` փոքր է համարում վերջիններիս համար նախատեսված վանդակները:

ԴերՀովան, Հասմիկ Կարապետյանը եւ Դավոն Երեւանի կենդանաբանական այգում


“Ուզում եմ՝ գա այն օրը, երբ կտեսնենք, որ կենդանաբանական այգում մեր կենդանիները շատ ավելի լավ պայմաններում են ապրում, նրանց էլ ավելի լավ են խնամում եւ լուրջ վերաբերվում, բայց նաեւ ակնառու է, որ այգին առաջադիմել է”,- ասել է նա:

Երգչուհին անդրադարձել է նաեւ Երեխաների պաշպանության միջազգային օրվան, շնորհավորել բոլոր մանուկներին եւ “մեծ մանուկներին”, նշել, որ ինքն այսօր արդեն շնորհավորանք է ստացել տոնի առթիվ. “Իմ ընկերների համար ես միշտ երեխա եմ, իսկ դրանից վատ չեմ զգում:)”,- ասել է Հասմիկը:

Հասմիկ Կարապետյանը Երեխաների պաշտպանության օրվա առիթով շնորհավորում է մանուկներին եւ "մեծ մանուկներին":)


Ռեփեր Դավոն այսօր էլ կայցելի կենդանիներին

 “Տպավորություններս շատ դրական են, լիքը ծիծաղել ենք` լսելով կենդանիների հայկական անունները”,- BRAVO.am-ին ասել է  ռեփեր Դավոն, որը եւս վաղուց չէր եղել կենդանաբանական այգում: Ռեփերը որոշել է  այսօր էլ ընկերների հետ այցելել կենդանիներին:): 

Դավոն պատմել  էլ, որ Հասմիկն ու ԴերՀովան հասցրել են սիրել ձիուն, ինչը, հնարավոր է, չի թույլատրվում: Նա նաեւ շնորհավորել է երեխաներին տոնի առթիվ եւ ցանկացել, որ վերջիններիս իրավունքների ու պաշտպանված լինելու մասին հիշեն ոչ թե մեկ օր, այլ ամբողջ տարվա ընթացքում. “Երեխաները մեր ապագան են, նրանց պետք է մաքսիմալ լավ նայել”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները ` Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW