Ներկայացնում ենք հունիսի 27-ից հուլիսի 4-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ
«Կանաչ օր» փոքրիկների համար
«Little Farm»-ը կանցկացնի հատուկ միջոցառում փոքրիկների համար: Միջոցառման ընթացքում լինելու են անակնկալներ, խաղ-դասընթացներ, քաղցրավենիք, իսկ տուն գնալիս յուրաքանչյուր փոքրիկ հետը տանելու է իր կանաչ ընկերոջը` խնամելու եւ աճեցնելու:
Հունիսի 28-ին, ժամը 13:00-18:00
Արժեքը` 7000 դր.
Տարիք՝ 5+
Հասցե՝ Լիթլ Ֆարմ, Ջրովու 1, Ակունք
Մանրամասները՝ այս հղումով։
Պար
«Մեր պարերը եւ մենք»
Ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը եւ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր:
Հունիսի 27-ին, ժամը 18:30-21:00
Հասցե՝ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզ (Կասկադ)
Մուտքն ազատ է
Մանրամասները ՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Տիգրան Մադոյան
«Անասելի թախիծի բառարանը»
Սանտկ Պետերբուրգի «Կաննոն Դանս» մանկական պարային թատրոնի այս ներկայացումը դեռահասության փոթորկալից շրջանի իրական ուսումնասիրություն է՝ ոգեշնչված Ջոն Քյոնինգի «The Dictionary of Obscure Sorrows» արտասովոր բառարանից, ուր զետեղված են իրենց բնութագրող բառ դեռեւս չունեցող անասելի էմոցիաները նկարագրող՝ հեղինակի ստեղծած նորաբանությունները։ Նվիրվում է Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին։
Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին
Հայաստանի ազգային պատկերասրահ
Տարիք՝ 14+
Հասցե՝ Արամի փող., 1 շենք
Տոմսերի արժեքը՝ 4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
SUMMEET՝ երեխաների համար
SUMMEET ժամանակակից պարի միջազգային 5-րդ փառատոնը ներկայացնում է ժամանակակից պարի պատանեկան ծրագիրը՝ «Կաննոն Դանս» պարային թատրոնի (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) եւ Հայորդաց տան (Գյումրի, Հայաստան) պատանի պարողների կատարմամբ։
Հուլիսի 1-ին, ժամը 13:00-ին
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 12+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Սովորում ենք Շիրակի պարերգեր
«Մեր երգերը եւ մենք» նախաձեռնությունը հրավիրում է բոլորին հայկական ազգային երգերի հերթական բաց դասին, որը նվիրված է լինելու Շիրակ աշխարհում ծնունդ առած պարերգերին։ Միջոցառման հյուրն են լինելու ավանդական մշակույթի մեծ գիտակ, երաժշտության ուսուցչուհի Մարինե Մկրտչյանը եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգեցիկ խումբը։
Հունիսի 29-ին, ժամը 19:30
Հասցե՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հարակից այգի (Իսահակյան փող., 1)
Մուտքն ազատ է
Մանրամասները ՝ այս հղումով:
«Արվեստի ճամփորդները». միջազգային մրցույթների դափնեկիրների համերգ
«Դիզակ Արտ»-ի շնորհալի սաները, փայլելով միջազգային բեմերում, վերադառնում են տուն՝ բերելով իրենց հետ արվեստի ուժը, հաղթանակի ձայներն ու հպարտությունը։
Հուլիսի 4-ին, ժամը 19:00
Հասցե՝ Խանջյան 13/1 (Հայաստանի երգի պետական թատրոն)
Մուտքն ազատ է
Մանրամասները ՝ այս հղումով:
ԱՐՇԱՎՆԵՐ
Դեպի Աղավնավանք
«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը փոքրերին եւ մեծերին առաջարկում է միասին գնալ Աղավնավանք։ Այն 12-13-րդ դարերի կիսավեր հայկական վանական համալիր է Տավուշի մարզի համանուն գյուղում։
Հունիսի 28-ին, ժամը 08:45
Տարիք՝ 7+
Տոմսերի արժեքը՝ 9000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար ՝ զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:
Լաստիվեր
«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը 6-ից 14 տարեկան երեխաներին առաջարկում է ուղեւորվել Տավուշի մարզ՝ քայլելու դեպի Խաչաղբյուր գետի կիրճում գտնվող Լաստիվեր ջրվեժը:
Հունիսի 29, ժամը 08:00-20:30
Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 8500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար՝ զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։
Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա»
ԹԱՏՐՈՆՆԵՐ
Հեքիաթն անիվների վրա
Փոքրիկների համար կընթերցվեն նրանց սիրելի հեքիաթները, որոնք կուղեկցվեն տիկնիկային ինտերակտիվ բեմադրությամբ։
Հունիսի 28-ին, ժամը 20:00-ին, Երազ այգի (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ հեքիաթի ընթերցանություն):
Հունիսի 29-ին, ժամը 17:00-ին, Լիոնի այգի (Էրեբունի վարչական շրջան՝ տիկնիկային ինտերակտիվ ներկայացում):
Հունիսի 29-ին, ժամը 20:00-ին, Նուբարաշենի Կենտրոնական այգի (Նուբարաշեն վարչական շրջան՝ տիկնիկային ինտերակտիվ ներկայացում):
Bebook շարժական թատրոն
Տարիք՝ 2+
Մուտքն ազատ է
Մանրամասները ՝ այս հղումով:
«Մադագասկար»
Հունիսի 28-ին, ժամը 18:00-ին եւ 19:30
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Մերի Փոփինս»
Հունիսի 28-ին, ժամը 17:00-ին
Թատրոն տանիքում
Տարիք՝ 3+
Հասցե՝ Հալաբյան 22/5 (Սաս պլազա)
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Անբան Հուռին»
Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
Լուսանկարը՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
«Արքայադուստրը եւ թրուբադուրը»
Հուլիս 4-ին, ժամը 13:00-ին
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
«Կանաչ եւ կապույտ նախշերով մի կլորիկ գնդակի պատմություն» տիկնիկային ինտերակտիվ ներկայացում
Հեքիաթը փոքրիկ տղայի մասին է, ով մի օր ծանոթանում ու ընկերանում է մեր վատառողջ մոլորակի հետ։ Մոլորակ, որ այնքան սիրում է մարդկանց եւ երազում ընկերանալ նրանց հետ։
Հունիսի 29-ին, ժամը 12:00-ին
Հեքիաթերեն շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն
Տարիք՝ 4-9
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ՝ այս հղումով:
ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
«Մարզակոշիկները»
Թայը եւ Մաքսինն էլիտար թանգարանի անբաժան սպորտային կոշիկներ են։ Երբ Մաքսինին առեւանգում են, Թայը դուրս է գալիս Նյու Յորքի փողոցներ՝ փրկելու քրոջը եւ առաջին անգամ զգալու իրական կյանքի համը։
Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումով, այս հղումով կամ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: