×


Անժելա Սարաֆյանն ու Բրեդլի Քուփերը նկարահանվել են «Սուպերմեն»-ի մասին նոր ֆիլմում

«Սուպերմեն»-ի մասին պատմող նոր ֆիլմում գլխավոր հերոսի կենսաբանական մոր՝ Լարա Լոր-Վանի դերում նկարահանվել է ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը, իսկ հորը՝ Ջոր-Էլային մարմնավորում է անվանի դերասան Բրեդլի Քուփերը:

Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ջեյմս Գանն է, որը հայտնի է «Գալակտիկայի պահապանները» ֆիլմաշարի շնորհիվ, հիմա նա Marvel-ից տեղափոխվել է DC: 


Գլխավոր հերոսի՝ Քլարկ Քենթի (Սուպերմեն) դերում Դեւիդ Քորենսվեթն է: Ֆիլմը պատմելու է նրա կատարած ճանապարհորդության մասին, որի ընթացքում նա փորձելու է իր այլմոլորակային արմատները հաշտեցնել որդեգիր ընտանիքի կողմից ստացված դաստիարակության հետ:

Ֆիլմը կինովարձույթում հայտնվելու է հուլիսի 11-ից:

Կարդալ ավելին

Quality Sign BW