Դերասաններ Կարեն Կարագուլյանը եւ Վաչե Թովմասյանը կմասնակցեն 22-րդ «Ոսկե ծիրան»-ին, հայտնում է երեւանյան կինոփառատոնի մամուլի ծառայությունը:
Կարագուլյանը փառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի անդամներից է:
Կինոփառատոնի շրջանակում կկայանա Շոն Բեյքերի «Անորա»-ից սիրված ու հայտնի դարձած դուետի առաջին հանդիպումը հայաստանյան հանդիսատեսի հետ: Մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ:
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 13-ից 20-ը։


×
1,417





