Կարեն Ասլանյանը, ով այս շրջանում խաղում է «Առաջնորդները» սերիալում, ստիպված է եղել բացակայել նկարահանման հրապարակից: BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ երեք օր անցկացրել է հիվանդանոցում:
Կարեն Ասլանյանը
«Անգինան բուժելու նպատակով ընդունածս հակաբիոտիկներն ալերգիայի առաջացման պատճառ դարձան եւ հայտնվեցի հիվանդանոցում: Ինձ հյուրանոցում էի զգում, քանի որ հիվանդասենյակում պարբերաբար մարդիկ կային, չէի էլ զգում, որ վատառողջ եմ: Բժիշկները շատ շուտ ինձ ոտքի հանեցին. ընկերներիս հետ բուժվեցինք:)»,-պատմել է նա:
Մերի Մակարյանը եւ Կարեն Ասլանյանը
Կարենն այժմ իրեն լավ է զգում եւ վերսկսել է նկարահանվել սերիալում.«Այս օրերի ընթացքում բավական տեսարաններ էի բաց թողել, բայց մեր շատ սիրելի Դիանա Գրիգորյանի շնորհիվ կարողացանք իրավիճակը շտկել, որ կերպարս չտուժի»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Ասլանյանի անձնական արխիվից


×
13,894





