Մոդել ու դերասանուհի Էմիլի Ռատակովսկին եւ ռեժիսոր Ռոմեն Գավրասը միասին են: Ռատակովսկին էլ չի թաքցնում երգչուհի Դուա Լիպայի նախկին ընկերոջ հետ սիրավեպը։
Նա համատեղ լուսանկարներ է հրապարակել Ինստագրամում:
Ռատակովսկիի հետեւորդներն ակտիվորեն մեկնաբանել են նրա գրառմանը՝ նշելով, որ հիանալի զույգ են, միասին երջանիկ տեսք ունեն եւ Գավրասին կարելի է նախանձել. «Նա իրականացնում է շատ տղամարդկանց ամենախիզախ երազանքները»։
Նախորդ շաբաթ 34-ամյա Ռատակովսկին ու 44-ամյա Գավրասը Միլանում միասին են մասնակցել Gucci-ի երեկույթին։
Նրանց սիրավեպի մասին լուրերը տարածվել են 2025 թվականի աշնանը։ Պապարացիները սիրահարներին Նյու Յորքում ռոմանտիկ զբոսանքի ժամանակ համբուրվելիս էին լուսանկարել։ Սակայն միայն հիմա նրանք հաստատեցին իրենց հարաբերությունները:
Ռատակովսկին պրոդյուսեր Սեբաստյան Բիր-Մաքքլարդից որդի ունի։ Սիլվեստր Ապոլլոնը ծնվել է 2021 թվականի մարտի 8-ին։ Ամուսինները բաժանվել են 2022-ին:
Գավրասը 3 անգամ «Գրեմմի»-ի է առաջադրված եղել: Նա օսկարակիր ռեժիսոր Կոնստանտինոս Գավրասի եւ կինոպրոդյուսեր Միշել Ռեյ-Գավրասի որդին է։ Առավել հայտնի է դարձել 2023 թվականին՝ երգչուհի Դուա Լիպայի հետ ունեցած կարճ սիրավեպի շնորհիվ:


×
123





