Արդեն պատմել ենք, որ Քիմ Քարդաշյանը սիրելիի` Քանյա Ուեսթի ծննդյան տարեդարձին “Լամբորջինի” է նվիրել: Ռեփերն արդեն վերադարձել է Ջեյ Զիի հետ համերգային համատեղ շրջագայությունից ու… Իհարկե, վայելում է նվերը:):
Քիմ Քարդաշյանն ու Քանյա Ուեսթը
Փարիզ, շքեղ ավտոմեքենա եւ սիրահարված զույգ. նման հանգիստ են այժմ վայելում Քանյան ու Քիմը սիրո քաղաքում, չեն հրաժարվում նաեւ լուսանկարվելուց:): Ռեալիթի-շոուների աստղը, հավատարիմ մնալով դիմահարդարման իր նախասիրություններին, շեշտը դրել է աչքերի վրա՝ ներկելով դրանք սեւով, վարսերը հավաքել է, “միլիթարի” ոճի զգեստ եւ բարձրակրունկ կոշիկներ հագել:
Պարզվում է, Քիմի մայրը` Քրիսը, խրատել է դստերը` խորհուրդ տալով հրապարակային չդարձնել անձնական կյանքը, հիշեցրել է նաեւ 72 օր տեւած անհաջող ամուսնություն մասին: Եվ այժմ Քանյան բարդ մի խնդրի առջեւ է կանգնած` ինչպե՞ս գոհացնել սիրելիի մայրիկին ու ցույց տալ, որ ամեն ինչ լուրջ է:
Քիմ Քարդաշյանը
Հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ընթացքում Քիմն ասել է, որ իրեն գրավել է Քանյայի՝ իրենից տարիքով մեծ լինելու հանգամանքը.“Մշտապես ժամադրվել եմ ինձնից հինգ տարով փոքր տղամարդկանց հետ եւ այժմ երջանիկ եմ, որ վերջապես իմ կյանքում հայտնվեց ինձնից մեծ մարդ’’:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: