Քեյթ Մոսն առաջին անգամը չէ, որ համագործակցում է “Love’’ ամսագրի հետ: Պարբերականի համար արված հերթական ֆոտոշարքը կրկին անկեղծ ու բավական սկանդալային է ստացվել:
Քեյթ Մոսը
“A Costume Drama’’ կոչվող ֆոտոշարքի հեղինակը հայտնի լուսանկարիչ Թիմ Ուոքերն է: Սուպերմոդելը լուսակարվել է “Houghton Hall” հին առանձնատանը, որ պատկանել է մարկիզ Չոլմոնդելին:
Քեյթը ցուցադրել է իր` կերպարանափոխվելու կարողությունները: 38-ամյա գեղեցկուհին շարունակում է մնալ աշխարհի ամենապահանջված եւ բարձր վարձատրվող մոդելներից մեկը:
Քեյթ Մոսը
Լուսանկարներից մեկում Մոսը հանդես է գալիս կիսամերկ միանձնուհու կերպարով: Այս եւ մյուս լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: