BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ “Արմենիա” հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի ցուցադրվում է Մեդիամաքս-ի “Երեւան. XX դար” նախագծի հեռուստատեսային տարբերակը, որը վարում է Ռուզան Մելյանը: Նոյեմբերի 4-ին, ժամը 21:30-ին բաց մի թողեք Մանկական երկաթուղու մասին հաղորդումը:
“Երեւան. XX դար” հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը
Հրազդանի կիրճում տեղակայված Մանկական երկաթուղին արդեն 75 տարի մնում է երեւանցիների հանգստի սիրելի վայրերից մեկը: Հաղորդման մեջ իրենց հիշողություններն են ներկայացնում ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը եւ երգչուհի Քրիստինե Պեպելյանը: 1930-ական թվականների ճարտարապետների մասնագիտական վեճերի մասին պատմում է ճարտարապետ Արսեն Կարապետյանը:
Քրիստինե Պեպելյանը` "Երեւան. XX դար" հեռուստատեսային նախագծի նկարահանումներին
Ընդհանուր առմամբ, “Երեւան. XX դար” հեռուստատեսային տարբերակի շրջանակներում 12 հաղորդում կնկարահանվի: Առաջին հաղորդումները նվիրված էին “Էրեբունի-Երեւան” շատրվաններին, “Կոզիրյոկ” սրճարանին, “Կասկադ”-ին եւ “Կարապի լճին”:
Մարտին Վարդազարյանը` "Երեւան. XX դար" հեռուստատեսային նախագծի նկարահանումներին
Հեռուստատեսային տարբերակի ստեղծման համար Մեդիամաքս-ը համագործակցում է “Թումո Դիզայն” ընկերության հետ:
BRAVO.am
Լուսանկարները` Մեդիամաքս-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: