×


Ինչպես են Արմենն ու Միլենան նշել ամուսնության 1-ամյակը

07.07.17-ին «The Beautified Project» ռոք-խմբի կիթառահար Արմեն Շահվերդյանի եւ պարուհի Միլենա Ոսկանյանի ընտանիքը դարձել է մեկ տարեկան: Զույգը համատեղ կյանքի առաջին տարին նշել է Սեւանում: BRAVO.am-ի հետ զրույցում Միլենան պատմել է օրվա մանրամասներն ու լուսանկարներ տրամադրել:

Միլենան եւ Արմենն ամուսնության 1-ամյակը նշել են Սեւանում


«Շատ արագ անցավ մեկ տարին: Ուրախ եմ, որ այս մեկ տարվա ընթացքում վեճեր չենք ունեցել, իսկ եթե փոքրիկ խոսակցություններ են լինում, Արմենը գիտի՝ ինչպես հարթել դրանք: Բայց դա էլ հազվադեպ է լինում»,-նշել է պարուհին եւ հավելել, որ տարվա ընթացքում մի շարք ձեռքբերումներ են գրանցել. «Կառանձնացնեմ Արմենի տեսահոլովակը, որտեղ միասին ենք նկարահանվել: Ավտոմեքենա ենք գնել, Արմենը իր ստուդիան է զարգացրել, որպեսզի տարբեր արտիստների հետ ձայնագրություններ անի: Այս տարի գործնականում ենք աճ գրանցել, քանի որ մյուս տարվանից ես պասիվանալու եմ:)»:

Միլենան եւ Արմենն ամուսնության 1-ամյակը նշել են Սեւանում


Տոնական օրվա ընթացքում զույգը օգտվել է հանգստավայրի լողավազանից, ընթրել եւ ապագայի պլաններ կազմել.«Օրվա առթիվ Արմենին «փլեյսթեյշն» եմ նվիրել, լողավազանից հետո հյուրանոցի մեր համարում խաղում էինք, նաեւ որոշեցինք, որ մյուս տարի պետք է ծնողներ դառնանք:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW