Բեյոնսեի եւ Ջեյ Զիի առաջնեկը` Բլու Այվին, արդեն հինգ ամսական է: Երգչուհին խոստովանել է, որ հղիությունից հետո նիհարելն իր համար այդքան էլ հեշտ չի եղել:
Բեյոնսեն
“Չեք պատկերացնի՝ որքան շատ եմ չարչարվել ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Հղիությունից հետո նիհարել եմ 27 կիլոգրամով. միայն աղցան էի ուտում’’,- խոստովանել է նորաթուխ մայրիկը:
Արդյունքն ակնհայտ է. Բեյոնսեն կրկին կարող է իրեն թույլ տալ ելույթ ունենալ կամ լուսանկարվել կիսամերկ վիճակում:):
Բեյոնսեն
Ի դեպ, երգչուհին նշել է, որ արդեն չի հետեւում հատուկ սննդակարգի ու կարող է իրեն “ավելորդություններ” թույլ տալ: “Այսօր որոշել եմ չափից շատ շոկոլադ ուտել’’,- հարցազրույցի ընթացքում ասել է Բեյոնսեն:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը/Bravo.am/
Աղբյուրը` EG


×
25,084






