Հասմիկ Շիրոյանի երաժշտական կարիերայում օգոստոսի 31-ն առանձնահատուկ կտպավորվի։ Ուկրաինաբնակ երգչուհին առաջին անգամ Երեւանում ակումբային մենահամերգով ներկայացավ։ BRAVO.am-ը լուսանկարել է երեկոյի ուշագրավ պահերն ու հյուրերին։
Հասմիկ Շիրոյանի երեւանյան մենահամերգին
23-ամյա երգչուհին ելույթից րոպեներ առաջ անհանգիստ էր, հանդերձասենյակում առանձնացել ու վերջին փորձն էր անում, բեմ բարձրանալուց հետո էլ հուզմունքը նկատելի էր, երգելիս կիսվում էր իր հույզերով.«Շատ երկար եմ սպասել այս օրվան, ուրախ եմ ձեզ տեսնել։ Հարազատ դեմքեր եմ տեսնում, միասին պաշտոնապես կեզրափակենք ամառը», - ասաց նա։
«Ուկրաինայի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանի մասնակիցը երգում է սոուլ, R'n'B, ջազ, փոփ ոճերում։ Երաժիշտների նվագակցությամբ նա կատարեց միջազգային հիթեր Սիայի, Բեյոնսեի, Սթինգի, Իվան Դորնի, The Weeknd-ի, Coldplay-ի, Kygo-ի երգացանկից, ինչպես նաեւ իր հեղինակային երգերից։
Հասմիկ Շիրոյանն՝ իրեն նվագակցող երաժիշտների հետ
Ակումբային համերգին նրա հետ ելույթ ունեցան նախորդ տարվա «Դեպի Եվրատեսիլ» հեռուստաշոուի մասնակիցները.«Երբ մեկ տարի առաջ մասնակցում էի նախագծին, հասկացա, որ հայրենիքից լավ տեղ չկա։ Իմ արվեստով հետաքրքրվող հայ երկրպագուներիցս մեծ աջակցություն ստացա, այդ պատճառով էլ վերադարձել եմ համերգային ծրագրով»։
Առաջին` «No Stress» զուգերգը ջազ-սոուլ երգչուհի Քրիստինա Մանգասարյանի հետ էր, որը հանդիսատեսը ջերմ ընդունեց.««Դեպի Եվրատեսիլ»-ում նոր ընկերներ ձեռք բերեցի, նրանցից մեկը Քրիստինան է, ում հետ մրցակիցներ էինք, բայց իրականում ընկերացանք։ Ետնաբեմում միմյանց հաջողություն էինք մաղթում ու խորհուրդներով օգնում», - հիշեց Հասմիկը։
Քրիստինա Մանգասարյանը եւ Հասմիկ Շիրոյանը
Հանդիսականների շարքում ներկա էր երաժիշտ-գործիքավորող ԴերՀովան, որի հետ այժմ երգչուհին համագործակցում է. ««Got a Love For You» երգը լավ առիթ դարձավ ծանոթանալու ԴերՀովայի հետ, նա ցանկանում էր Jomanda-ի այդ երգը նորովի ներկայացնել, ասաց, որ իմ ձայնին համապատասխան է»։
Հասմիկի հետ երգեցին նաեւ «Օպերա Վիվա» քառյակը, Մարտան եւ Ալեքսանդր Պլատոն։ Վերջինս համերգի եզրափակիչ հատվածում էներգիայի մեծ ալիք փոխանցեց ներկաներին։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: