×


Ինչպես է անցել Ռոլանդի եւ Գայանեի դստեր ատամհատիկը:)

«Ռեինկարնացիա» խմբի վոլակիստ Ռոլանդ Գասպարյանի եւ պարուհի Գայանե Հովհաննիսյանի դուստրն արդեն ատամիկներ ունի, ինչի առիթով էլ նրանք օրերս կազմակերպել են ատամհատիկի արարողությունը: Գայանեն BRAVO.am-ին է տրամադրել ցերեկույթի լուսանկարները, նաեւ պատմել է փոքրիկի մասին:):

Ռոլանդ Գասպարյանը եւ Գայանե Հովհաննիսյանն` իրենց դստեր հետ


Ծնողներն առայժմ չեն ցուցադրում ութ ամսական երեխայի դեմքը.«Մեր աղջիկը երկու անուն ունի` Նանե-Զիոնա, հիմնականում Զիոնա ենք կոչում, ինչը նշանակում է դրախտ: Ասում են՝ նա երկուսիս էլ նման է»,-նշել է պարուհին:

Գայանե Հովհաննիսյանը


Ատամհատիկի արարողությունը ծնողները նշել են ընկերների եւ նրանց բալիկների հետ: Գայանեի խոսքով՝ շատ լավ ժամանակ են անցկացրել, իսկ աղջիկն ընտրել է «հոգեբան» գրությամբ թղթիկը.«Եթե ապագայում որոշի այդ ճանապարհով գնալ, միայն ուրախ կլինեմ»,-նշել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գայանե Հովհաննիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW