Նախկին “Թիվ 5” խմբից Տիկոն առաջիկայում նոր ոճով ու տեսահոլովակով կվերսկսի իր անհատական երաժշտական կարիերան. “Իմ արեւ, իմ արեւ, մի լքիր ինձ, մի սպանիր մեր սիրուն սերը հեքիաթից…”. այս խոսքերը երգչի նոր երգից են, որի հեղինակը հենց ինքն է: “Այն, ինչ այս երգի մեջ ասվում է, ես կյանքում ապրել եմ”, BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Տիկոն:
“Այն, ինչ "Սիրտ" երգի մեջ ասվում է, ես կյանքում ապրել եմ". Տիկո
Տիկոյի փոխանցմամբ, թեեւ “Թիվ 5”-ը գտնվում է դադարի մեջ, տղաներից յուրաքանչյուրն առանձին է աշխատում, շարունակում են ընկերություն անել գործնական մթնոլորտից դուրս.“Երեւի մի քանի տարի միասին չենք երգի, բայց հնարավոր է` հետո նոր ինչ-որ բան մտածենք: Հիմա Մանվելը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում է աշխատում, Աբոն երգում է, Ռաֆոն էլ ձայնագրման ստուդիա է բացել”:
Նախկին “Թիվ 5” խմբից Տիկոն առաջիկայում նոր ոճով ու տեսահոլովակով կվերսկսի իր երաժշտական կարիերան
“Սիրտ”-ը կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի շրջանավարտ Տիկոյի երգ գրելու առաջին փորձը չէ, մինչ այդ էլ խմբի կազմում մասնակցել է երգերի ստեղծմանը: Երգչի խոսքով` R&B-ն իր սիրելի երաժշտական ոճն է, եւ հենց այս ոճի երգերով է ցանկանում շարունակել իր երաժշտական ուղին. “Երկրորդ երգս էլ նույն ոճում է, մի քիչ ավելի ռիթմիկ: Փորձելու եմ իմ սիրած ոճից չշեղվել: Շատերը բողոքում են, թե էստրադային երաժշտությունը դարձել է ռաբիզ, ռեստորանային, անորակ ու անճաշակ: Ինքս նման բան չեմ ասում, բայց իմ գործով կփորձեմ մի քիչ որակյալ երգեր մատուցել: Ուրախ կլինեմ, եթե մարդիկ հավանեն ու լսեն”:
"Թիվ 5" խումբն 2009 թվականին
Իր երգի մասին լսած առաջին կարծիքներից Տիկոն դժգոհ չէ. “Երեւի բոլորի մեջ էլ ապրում է մի քիչ ռոմանտիկա: Նույնիսկ զարմանալի է, բայց ինձ ծանոթ տղաները լավ են արձագանքում երգին, իսկ աղջիկները երեւի հավանում են՝ ոնց եմ երգում”:
Երգիչը տեղեկացրել է նաեւ, որ “Սրտի” տեսահոլովակն էլ չի ուշանա:). մի քանի օրից այն կնկարահանի օպերատոր ու ռեժիսոր Կարեն Ստեփանյանը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Տիկոյի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: