“Victoria’s Secret’’ ապրանքանիշն այսօր գովազդում են աշխարհի ամենագեղեցիկ մոդելները, այս ընկերության կազմակերպած շոուներն իրենց շքեղությամբ աչք են շոյում: Իսկ նման հաջող արդյունքի բրենդը միանգամից չի հասել. ամեն ինչ սկսվել է 1970-ական թվականների կեսերին` Միացյալ Նահանգներում:
“Victoria’s Secret’’ ապրանքանիշի 1970-ական թվականների լուսանկարներից
Ինչպես գործունեության սկզբում, այնպես էլ հիմա ընկերությունը կատալոգներ է թողարկում, որտեղ մոդելները ցուցադրում են ապրանքանիշի նոր հավաքածուները: Սակայն, եթե դիտենք 70-ականներին արված լուսանկարները, երբ մարդիկ նույնիսկ չէին լսել ֆոտոշոփի մասին, լուսանկարները լիովին տարբերվում են այն ֆոտոշարքերից, որոնք ներկայացվում են հիմա:
Նախկինում մոդելների կառուցվածքի չափանիշները եւս այլ էին, իսկ լուսանկարները` թեմատիկ: Կիսաթափանցիկ ներքնազգեստով կամ գիշերանոցով աղջիկները հետաքրքրությամբ գիրք են ընթերցում, նամակ գրում, կամ էլ հանգստանում են մահճակալի վրա:
“Victoria’s Secret’’ ապրանքանիշի 1970-ական թվականների լուսանկարներից
Երբ այս լուսանկարները հայտնվեցին “Retrospace’’ կայքում, դրանց տակ միանգամից մեկնաբանությունների տարափ տեղաց: Պարզվում է` կանայք կարոտում են այն ժամանակվա լուսանկարները: “Հիմա մոդելներն անբնական մաշկ ունեն, իսկ հին լուսանկարներում ամեն ինչ բնական է’’. ահա այս կարծիքին են մեկնաբանություն գրողների մեծամասնությունը: Մեր ընթերցողների կարծիքները կկարդանք այս նյութի համար նախատեսված մեկնաբանությունների հատվածում:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: