×


Ի՞նչ անակնկալ են մատուցել Արսեն Գրիգորյանին:)

“Քո ծնունդն է այսօր, քո ծնունդն է այսօր, թող գան ընկերներդ, ծանոթներդ բոլոր, քեզ ասեն հեփի բրթդեյ կամ շնորհավոր...”. հայտնի երգի խոսքերի հասցեատերն այսօր հենց Արսեն Գրիգորյանն է, որը նշում է իր ծննդյան տարեդարձը:

Արսեն Գրիգորյանն այսօր նշում է տարեդարձը


BRAVO.am-ի` երգչի հետ զրույցից պարզ դարձավ, որ նա շատ բարձր տրամադրություն ունի, գիշերվա 12-ից սկսած չեն դադարում շնորհավորանքներն ու անակնկալները,  իսկ օրը շարունակվում է, եւ այս ամենը դեռ սկիզբն է:): 

“Առաջինն ինձ շնորհավորել են  ծնողներս, ովքեր դրսից զանգեցին, իսկ հետո դուռը ծեծեցին ու միանգամից ներս մտան իմ ընկերներն ու բարեկամները:): Անգամ տորթ էին բերել, որի վրայի մոմերը փչել ու երազանք եմ պահել: Առհասարակ սիրում եմ երազել եւ երազանքներ պահել”,- BRAVO.am-ին ասել է հոբելյարը:

Արսեն Գրիգորյանն այսօր կպարի, եթե իրեն պարի հրավիրեն ;)


Արսենին ամենատպավորիչ անակնկալը  մատուցել է ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը, որը երգչին առաջարկել է նկարահանվել իր` “1+1=3”  ֆիլմում. “Որպես առանձնահատուկ նվեր կարող եմ սա առանձնացնել: Շատ շնորհակալ եմ բոլորին ջերմ վերաբերմունքի ու  ամեն ինչի համար: Շատ ջերմ շնորհավորանքներն եմ ստանում նաեւ սոցիալական ցանցում: Այս ամենն ինձ ուժ է տալիս: Ես վերջերս հասկացա` երբ խնդիրների մեջ ես եւ ունես ապրումներ, որոնք դժվարացնում են կյանքդ, լագագույն միջոցը քո դիմացինին սիրելն է...”:

Արսենի բարձր տրամադրության վրա այսօր չի կարող ազդել անգամ ոմանց համար մռայլ թվացող եղանակը, քանի որ “սիրում է  ճերմակը. այն կարող է միայն դրական ազդեցություն թողնել:)”:

Արսեն Գրիգորյանին առաջարկել են նկարահանվել “1+1=3” ֆիլմում (Լուսանկարը` Դավիթ Գալստյանի)


Հոբելյարը օրվա համար ոչինչ չի պլանավորել. “Թողնում եմ` ամեն ինչ իր հունով ընթանա, ինչպես երեկ չէի պլանավորել, եւ ամեն ինչ հիանալի էր, այնպես էլ թող այսօր լինի”: Մեր զրուցակիցը նշել է, որ ունի էմոցիաներ, որոնք հատուկ են յուրաքանչյուրին` իր ծննդյան օրն ուրախ է, երջանիկ ու սպասում է ավելիին: Կյանքի նոր էջում Արսենը պարտաստվում է իրականացնել, իր խոսքերով ասած, իրականանալի երազանքները:

Ի դեպ, հուշման հարգով նշենք, որ Արսեն Գրիգորյանն այսօր կպարի, եթե իրեն պարի հրավիրեն ;):

BRAVO.am-ը եւս միանում է բոլոր շնորհավորանքներին:):

Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW