×


Ի՞նչ առիթով Արեւոն եւ Բագրատը կմեկնեն Բարսելոնա

Արեւո Գրիգորյանն ու Բագրատ Տերտերյանը՝ Beatman-ը, սեպտեմբերին կմեկնեն Բարսելոնա՝ ելույթ ունենալու Արամ MP3-ի համերգին։ Երաժիշտ-ամուսինները տարիներ շարունակ համագործակցում են Արամի հետ, Արեւոն որպես բեք-վոկալիստ բազմիցս մասնակցել է նրա մենահամերգներին.«Այս անգամ անհատական կատարումներով հանդես կգամ։ Մայրանալուցս հետո իմ առաջին արտերկրյա համերգն է»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:

Արեւո Գրիգորյանը եւ Բագրատ Տերտերյանն՝ իրենց դստեր հետ


«Հայաստանի ձայնը 2» նախագծի ֆինալիստ երգչուհին վերջին ամիսներին ելույթ է ունենում Երեւանի երաժշտական ակումբներից մեկում.«Շաբաթը հինգ օր երգում եմ, Բագրատն էլ տարբեր միջոցառումներին նվագում է։ Միասին հայկական հայտնի երգերը նորովի կներկայացնենք։ Այժմ գործիքավորման փուլն է, նախագիծը դանդաղ է առաջ գնում, քանի որ զուգահեռ զբաղվում ենք այլ աշխատանքներով»։

Ջուջո եւ Արեւո Գրիգորյանները


Օգոստոս ամիսը երաժիշտների ընտանիքում տոնական է, զույգի առաջնեկը՝ Վիկտորյան, դարձել է մեկ, իսկ Արեւոն՝ 29 տարեկան. «Երեկոյան ընկերուհիներիս հետ անցկացրել եմ այն ակումբում, որտեղ ես ու քույրս՝ Ջուջոն, երգում ենք։ Տարեդարձս մեծ շուքով չեմ նշել, ամուսնուս կողմից գեղեցիկ ծաղիկներ ստացա, Ջուջոն էլ իր կատարումներով մեզ ուրախացրեց։ Քույրս ինձ շատ է օգնում, երբ տնից բացակայում եմ, նա եւ տատիկներն են երեխային խնամում»։

BRAVO.am
Լուսանկարները` Արեւո Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW