Իվետա Մուկուչյանի համար վերջին ամիսները հագեցած են շրջագայություններով ու համերգներով: Երգչուհին մայիսին Գերմանիայից վերադարձել է Երեւան, մասնակցել նկարահանումների ու համերգների, ինչպես նաեւ հանձնել բուհական ավարտական քննությունները:
Իվետա Մուկուչյանը
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրիատն օրեր առաջ ավարտած Իվետան հունիսի 1-ին իր բենդի հետ համերգ ունեցել Համբուրգում, իսկ երեկ գերմանական թիմի հետ մեկնել Ռուսաստան:
Իվետա Մուկուչյանը
Այսօր` հունիսի 4-ին, երգչուհին Մոսկվայում ելույթ կունենա “Art-football” ֆուտբոլային-երաժշտական փառատոնի շրջանակում: Այս առիթով նա մարզաշապիկ է ստացել գերմանացի ֆուտբոլիստ Չարլզ Տակիի կողմից:):
Իվետա Մուկուչյանը
Նշենք, որ հունիսի 2-ից 12-ը Մոսկվայում տեղի ունեցող ֆուտբոլային մրցաշարին մասնակցում են Անգլիայից, Սլովենիայից, Գերմանիայից, Բրազիլիայից, Էստոնիայից, Իսրայելից, Բելառուսից, Ճապոնիայից ու եւս մի քանի երկրից ժամանած երաժիշտներ.“Տասն օր շարունակ ողջ աշխարհի աստղերն իրար հետ ֆուտբոլ են խաղում: Ես որպես Գերմանիայից հրավիրված խմբի երգչուհի կերգեմ մասնակիցների ու հյուրերի համար”, - BRAVO.am-ին տեղեկացրել է Իվետա Մուկուչյանը:
Նա նաեւ նշել է, որ այսուհետ հիմնականում կբնակվի Գերմանիայում.“Բայց ընկերներս, նոր նախագծերի մասնակցության առաջարկները եւ Հայաստանի հողը միշտ ինձ հետ կբերեն հայրենիք”:
BRAVO.am
Լուսանկարները` Իվետա Մուկուչյանի անձնական արխիվից, BRAVO.am-ի եւ Արմեն Աղայանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: