×


Ինչ առիթով է Հռիփսիմե Հակոբյանի նոր ֆոտոշարքը :)

Հռիփսիմե Հակոբյանն օրեր առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ մի շարք հայտնիների հետ մասնակցել է Կրեմլի համերգասրահում կայացած «Tashi Show»-ին, իսկ այսօր արդեն, ինչպես հայտնել է BRAVO.am-ին, պատրաստվում է հաջորդ ուղեւորությանը:

Հռիփսիմե Հակոբյանը


Երգչուհին երեկ լուսանկար է հրապարակել իր նոր ֆոտոշարքից, որը, պարզվում է, արվել է հատուկ առիթով.«Մարտին Մկրտչյանի առաջիկա մենահամերգի համար նախատեսված պրոմո-լուսանկարներից է, քանի որ ես լինելու եմ հատուկ հյուր»:

Նա տեղեկացրել է, որ ամուսնու մենահամերգը նախատեսված է հունվարի 31-ին` Լոս Անջելեսի «Dolby» թատրոնում.«Շատ ուրախ եմ, որ հանդիպելու եմ իմ շատ սիրելի ամերիկաբնակ հանդիսատեսին: Շքեղ երեկո ենք խոստանում նրանց` ամբողջովին կենդանի հնչողությամբ»:

Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը


Հռիփսիմեն նշել է նաեւ, որ բացի սիրված երգերը, համերգին կհնչեն նոր գործեր: Իսկ նոր ֆոտոշարքի համար երգչուհին համագործակցել է մոդելավորող Մերի Ստեփանյանի հետ:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հռիփսիմե Հակոբյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW