×


Ի՞նչ են պատմել Երվանդ Երզնկյանը եւ Գրիգոր Նազարյանը Երեւանի կայարանի մասին :)

Դեկտեմբերի 9-ին, ժամը 21:30-ին “Արմենիա” հեռուստաընկերության եթերում կլինի Մեդիամաքս-ի “Երեւան. XX դար” հեռուստատեսային նախագծի տասներորդ հաղորդումը` Կայարանի շենքի եւ Սասունցի Դավթի արձանի մասին:

“Երեւան. XX դար” հեռուստանախագծի հաղորդավար Ռուզան Մելյանը


Հաղորդման մեջ իրենց հիշողություններն են ներկայացնում ՀՀ վաստակավոր արտիստ Երվանդ Երզնկյանը, “Թաթա փրոդաքշն”-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը, Երվան Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը, Հայաստանի երկաթուղու թանգարանի տնօրեն Խորեն Ավետիսյանը: Հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը` Հայկական հեռուստատեսության ամենասիրված հաղորդավարներից մեկը:

Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը


“Երեւան. XX դար” հեռուստատեսային տարբերակի շրջանակում արդեն եթեր են հեռարձակվել “Էրեբունի-Երեւան” շատրվանների, “Կոզիրյոկ” սրճարանի, “Կասկադի”, “Կարապի լճի”, Մանկական երկաթուղու, “Էներգետիկների շենքի”, “Մարգարյան հիվանդանոցի”, “Մոսկվա” կինոթատրոնի եւ նախկին Կենտրոնական հանրախանութի մասին պատմող հաղորդումները:

“Թաթա փրոդաքշն”-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը կնոջ` Լիլիթ Մարգարյանի հետ


Հեռուստատեսային տարբերակի ստեղծման համար Մեդիամաքս-ը համագործակցում է “ԹՈՒՄՈ Դիզայն” ընկերության հետ:

BRAVO.am
Լուսանկարները` Մեդիամաքս-ի եւ BRAVO.am-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW