×


“Կաղապարներից դուրս” ի՞նչ է արել հայ մոդել Էմիլը Ֆրանսիայում

BRAVO.am-ի ընթերցողներին հայտնի է Էմիլ Մարգարյանի` Էմիլ Մարկի մոդելային գործունեությունը: Նա վերջերս է վերադարձել Ֆրանսիա կատարած գործուղումից, որի մասին էլ պատմել է մեզ հետ զրույցում:

"Ավելի եմ հմտացել լույսի, ֆոտոխցիկի, նկարողի հետ աշխատելու հարցում". Էմիլ Մարկ


“Համագործակցել եմ “Aramio Pazzo” քասթինգ ստուդիայի հետ, որտեղ ունեցել եմ բազմաթիվ նկարահանումներ, համագործակցել են հետաքրքիր մարդկանց հետ` միաժամանակ կարողանալով հանգստանալ եւ լինել տարբեր քաղաքներում”,-ասել է մոդելը:

Էմիլը կարեւորում է գործուղումը, որի շնորհիվ մի շարք հմտություններ է ձեռք բերել. “Կարծում եմ` միշտ էլ սովորելու բան ունենք: Ավելի եմ հմտացել լույսի, ֆոտոխցիկի, նկարողի հետ աշխատելու հարցում, եւս մեկ անգամ սովորեցի դերի մեջ մտնել, քանի որ մոդելինգը պահանջում է դերասանական վարպետություն. պետք է իմանալ` ինչպես կերպար ստեղծել ու մտնել այդ կերպարի մեջ”:

Մոդելը Երեւան է վերադարձել դեկտեմբերի վերջին` Նոր տարին ընտանիքի հետ դիմավորելու, բայց նշում է, որ “այժմ զբաղված է վիզայի հարցերով եւ ծրագրում է կրկին լինել Ֆրանսիայում”:

Էմիլը ծրագրում է կրկին մեկնել Ֆրանսիա


Արտասահմանում մոդելին մերկանալու առաջարկներ չեն արել:). “Մեր մասնագիտությունը ենթադրում է կաղապարներից դուրս, կերատիվ մտքեր, բայց նման առաջարկները լինում են պայմանագրի առկայության դեպքում, քո առջեւ մի շարք պահանջներ են դրվում, օրինակ`  կիսամերկ կամ մերկ նկարվել…”:

Էմիլ Մարկի խոսքով` իր համար կարեւորը Հայաստանում մոդելինգի զարգացումն է. “Երբ գտնվում ես մի հասարակության մեջ, որտեղ մոդելինգը չի դիտարկվում որպես մասնագիտություն, որին ակնածանքով են վերաբերվում, ինքդ ես ուզում մի բան ուղղել հասարակության ու գործատուի մտածելակերպի մեջ”: Մոդելը չի բացառում արտերկրում ապրելու եւ մոդելի մասնագիտությամբ զբաղվելու հեռանկարը:

Էմիլ Մարկը չի բացառում արտերկրում ապրելու եւ աշխատելու հեռանկարը


2011-ը  Մարկի համար հաջողակ տարի է եղել, մասնակցել է տարբեր ցուցադրությունների, ֆոտոշարքերի, որոնք թարմացրել են իր ֆոտոարխիվը, տեսահոլովակում է նկարահանվել եւ նոր հմտություններ ձեռք բերել Ֆրանսիա կատարած գործուղման ժամանակ, որը, ինչպես մոդելն է նշում, նախորդ տարվա իր ստեղծագործական գործունեության վերջակետն է եղել:):

Մոդելն ասել է նաեւ, որ սերիալներում նկարահանվելու առաջարկներ է ստացել, բայց մերժել է. “Չեմ ուզում մասնագիտությունները խառնել: Ես ունեմ իմ մասնագիտությունը` բանասեր, թարգմանիչ եմ, իսկ երկրորդ մասնագիտությամբ` մոդել...”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի  /Bravo.am/
Լուսանկարները` Էմիլ Մարկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW