Մինչ հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուն զբաղված էր Եվրո 2012-ի խաղերով, ֆոիտբոլիստի սիրելին` ոչ պակաս ճանաչում ունեցող մոդել Իրինա Շեյքը եւս շատ զբաղված էր աշխատանքով` տարբեր ամսագրերի համար լուսանկարվելով: Հետո Քրիստիանոյի թիմը դուրս մնաց մրցաշարից, Իրինան էլ ավարտեց աշխատանքը, եւ զույգը որոշեց, որ ժամանակն է հանդիպել:
Քրիստիանո Ռոնալդուն ու Իրինա Շեյքը վայելում են հանգիստը
Այժմ Քրիստիանոն Իրինայի հետ վայելում է հանգիստը: Պապարացիները զույգին լուսանկարել են Սան Տրոպեի լողափում: Քրիստիանուն ու Իրինան խաղում էին լողափի ֆուտբոլ, այնուհետեւ՝ “կռվում” ջրում:
Հանգստի ընթացքում Իրինան “գողացել է” Քրիստիանույի գլխարկն ու ինքը կրել այն: Զույգը ջրում էր միմյանց, ապա գրկախառնվում: Բացի այդ, սա լավ առիթ էր Ռոնալդույի եւ Շեյքի համար եւս մեկ անգամ ցուցադրել իրենց գեղեցիկ մարմինները:
Քրիստիանո Ռոնալդուն որդու հետ
Սան Տրոպեում հանգիստը շարունակվում է, ու պապարացիները շարունակում են լուսանկարել հայտնի զույգի հանգիստը: Այս անգամ լուսանկարներում երեւում է, թե ինչպես է 26-ամյա մոդելը հոգ տանում 27-ամյա ընկերոջ որդու համար: Իրինան Ռոնալդու կրտսերի կենսաբանական մայրը չէ, սակայն նրանց շփումը կարծես հաջողությամբ է ընթանում: Քիչ անց Ռոնալդույին ու Շեյքին միացել են նրանց ընտանիքների անդամները:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: